Ադրբեջանում Կուր գետի մակարդակը կրկին արագորեն նվազում է․ գետի էկոհամակարգի ոչնչացման վտանգ կա

Լուրեր

21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
Բոլորը

Վերջին շրջանում Ադրբեջանում Կուր գետի ջրի մակարդակը կրկին սկսել է արագորեն նվազել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ջրի մակարդակի նվազումն ավելի նկատելի է գետի այն հատվածում, որն անցնում է Սալյանի շրջանով․ վերջին օրերին այստեղ ջրի մակարդակն իջել է 1․7 մետրով, արդյունքում գետի տարբեր հատվածներում կղզյակներ են ձևավորվել։

Այս ամենով պայմանավորված՝ պոմպերը, որոնք տեղադրված են ափի երկայնքով, չեն կարողանում ամբողջ հզորությամբ աշխատել։ Մասնագետները մտավախություն են հայտնում, որ եթե այսպես շարունակվի, ապա գարնանն ու ամռանը կրկին խնդիրներ կառաջանան ցանքատարածությունների ոռոգման հետ կապված։

Նշենք, որ Ադրբեջանում, ընդհանուր առմամբ, ջրային պաշարների նվազումը նոր խնդիր չէ, սակայն վերջին տարիներին ավելի սրվել է։ Նման խնդրի Ադրբեջանն անցյալ տարի արդեն բախվել էր։ Կուրի ջրի մակարդակի նվազման հետևանքով պոմպերը չէին կարողացել նորմալ գործել, հողերի ոռոգման խնդիր էր առաջացել, ինչն իր հերթին ազդել էլ բերքատվության վրա։ Բայց այդ՝ մի շարք բնակավայրերի բնակիչներ մնացել էին առանց խմելու ջրի։

Վերջին տարիներին նկատվող գլոբալ տաքացումն ու ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը հանգեցրել են նրան, որ Կուր գետից Ադրբեջանին հասնող ջրի ծավալները կրճատվել են 25 տոկոսով, իսկ Արաքս գետից՝ 60 տոկոսով։
Ադրբեջանն այն երկրների շարքում է, որտեղ ջրի դեֆիցիտի իրական վտանգ կա։ Այս մասին վերջերս հայտարարել էր  «Ազերսու» ընկերության ներկայացուցիչ Էլչին Ջամալովը։

«Հայտնի է, որ մեր երկրի ջրային պաշարների 70 տոկոսը ձևավորվում է նրա սահմաններից դուրս։ Միջազգային փորձագետներն էլ նշում են, որ բացակայում են սպառողին ջուր հասցնելու ֆինանսական միջոցները։ Դրա համար էլ ջրի պակասը կարևոր դեր է խաղում ազգային շահերի ապահովման գործում»,- ասել էր Ջամալովը։

Նախօրեին էլ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտի կողմից կլիմայի փոփոխությունների վերաբերյալ հրապարակված զեկույցում ասվում է, որ առկա է Կուրի էկոհամակարգի ոչնչացման վտանգ։ Նշվում է, որ Ադրբեջանի ամբողջ տարածքում՝ բացառությամբ Ապշերոնի թերակղզու, տեղումների քանակը նվազել է 10-15 տոկոսով։ Երկրի ամբողջ տարածքում ընդհանուր առմամբ, հիդրոօդերևութաբանական էքստրեմալ երևույթների աճ չի նկատվում։

Ըստ զեկույցի՝ առավել ճգնաժամային իրավիճակ է Կուր գետում, որի ջրի մակարդակը մոտեցել է էկոլոգիական նվազագույնին և առաջացել է գետի էկոհամակարգի ոչնչացման վտանգ։

Էմմա Չոբանյան