Ինչպես են ռուս խաղաղապահները ծառայություն իրականացնում Արցախի անցակետերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
19.02.2021 | 13:30Ռուս խաղաղապահներն ամենօրյա ծառայություն են իրականացնում Արցախի անցակետերում:
Հիշեցնենք՝ 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: