Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշումն անակնկալ էր, որևէ քննարկում չի եղել. Իվետա Տոնոյան

Լուրեր

01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
01.04.2026 | 20:14
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
Բոլորը

Գևորգ Պետրոսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշումն անակնկալ է եղել խմբակցության բոլոր ներկայացուցիչների համար։ Նա այդ թեմայով որևէ քննարկում չի ունեցել գործընկերների հետ, մենք պարոն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումից ենք տեղեկացել իր մտադրության մասին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունը լքելու որոշմանը։

«Որևէ նախնական քննարկում կամ իրադարձություն չի նախորդել պարոն Պետրոսյանի որոշմանը։ Գևորգ Պետրոսյանի հետ մշտապես ունեցել ենք լավ, գործընկերային, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։ Ընդ որում, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից է նաև պարոն Պետրոսյանի նկատմամբ եղել այդ հարգանքի դրսևորումը»,- հավելեց նա։
Հարցին՝ թիմում խնդիրներ եղե՞լ են, որոնց արդյունքում պատգամավորը կարող էր խմբակցությունից հեռանալու որոշում կայացնել, Տոնոյանը շեշտեց՝ խմբակցությունում կամ թիմում որևէ խնդիր չի եղել։

«Մեզ մոտ երբևէ ներքին ժողովրդավարության հետ կապված խնդիր չի եղել, բոլորս ազատ ենք եղել կարծիքների արտահայտման հարցում, այդ թվում՝ պարոն Պետրոսյանը, ով մշտապես այս կամ այն հարցի առնչությամբ հանդես է եկել իր գնահատականները հնչեցնելու դիրքերից։ Որևէ սկզբունքային խնդիր կամ անհամաձայնություն որևէ հարցի վերաբերյալ մենք չենք ունեցել»,- հավաստեց նա։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Ծառուկյանի որոշմամբ՝ ԲՀԿ-ի հաջորդ նախընտրական ցուցակում չէին լինելու Գևորգ Պետրոսյանի ու ևս երկու պատգամավորների անուններ, գուցե դրանով է պայմանավորված Պետրոսյանի որոշումը՝ Իվետա Տոնոյանն ասաց. «Լրատվամիջոցների երևակայության դաշտից է նման լուրեր շրջանառության մեջ դնելը։ Այս պահին ՀՀ-ում ընտրություններ անցկացնելու օրակարգ չկա, և մտացածին ընտրությունների նախընտրական ցուցակների մասին խոսելը բացարձակ ցնդաբանության շարքից է։ «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական թիմում որևէ խնդիր չկա, այնպես որ՝ բոլոր մտահոգ անձանց խորհուրդ եմ տալիս չմտահոգվել»։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին հայտնել էր փետրվարի 16-ին՝ նշելով, որ իր համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը։ Պետրոսյանը կշարունակի աշխատել խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավոր։

Մերի Մարտիրոսյան