Եթե Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին էր հանձնել իշխանությունը, ՀՀԿ-ն ինչո՞ւ խելոք կատարեց Փաշինյանի պահանջները. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
Բոլորը

«Ինձ համար շատ զարմանալի էր այդ արձանագրումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, ոչ թե այս իշխանությանը:

«Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀԿ պատգամավորները խելոք կատարեցին այն պահանջները, որ ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը, և այդ պահանջները կատարեցին դեռևս, այսպես ասած, Կարեն Կարապետյանի իշխանության օրոք: Մենք հիշում ենք, որ Վլադիմիր Պուտինը այդ ընթացքում զանգահարեց Կարեն Կարապետյանին, փորձ արվեց, որ միջազգային ճանաչում ստանա նոր վարչապետի ընտրությունը: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այստեղ ներքին ինտրիգներ սարքելու ակնհայտ միտում կար, և այդ ինտրիգների նպատակը ամբողջ նեգատիվը բարդելն էր Կարեն Կարապետյանի վրա, որովհետև նախկին իշխանությունից Կարեն Կարապետյանն այն եզակի մարդկանցից է, որն ունի վարկանիշ: Եվ այսօր էլ նրա նկատմամբ կա վստահություն»:

Թովմասյանը նաև հավելեց, որ, իր կարծիքով, հիմա ևս փորձ է արվում Կարեն Կարապետյանի վարկանիշն իջեցնել. «Ուրիշ ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչն էր պատճառը, որ նույն իշխանության մեջ եղած մարդիկ փորձում են մեկը մյուսի վրա մեղքը բարդել: Ես սպասում եմ, որ Կարեն Կարապետյանը նույնպես հարցազրույց կտա և չգիտեմ, թե նա ում վրա կբարդի մեղքը, թե ինչպես ստացվեց, որ ինքը հրաժարական տվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում: