Արթուր Օսիկյանն ազատվել է ՔԿՎ պետի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` որոշում եմ.
Արթուր Օսիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից»,–ասվում է հրամանագրում: