Ֆրանսիան և Չեխիան ավելացրել են Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները, Ռուսաստանը՝ նվազեցրել․ վիճակագրություն

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

2020 թվականը տնտեսական առումով բարդ տարի էր ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մյուս երկրների համար։ Սա նաև արտահայտվել է Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների նվազմամբ։

2020 թվականին Հայաստանին ուղղված մարդասիրական օգնությունը կազմել է 24 մլն 551.1 հազար դոլար՝ նախորդ տարվա 110 մլն  860.5 հազար դոլարի փոխարեն։ Այսինքն, նախորդ տարվա համեմատ, մարդասիրական օգնության ծավալները շուրջ 77․9%-ով անկում են գրանցել, տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Առավելապես նվազել են ԵՄ երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները։

Այսպես՝ եթե 2019 թվականին ԵՄ երկրների կողմից Հայաստանին տրամադրվել է 32 մլն 035.4 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ապա 2020 թվականին այն կազմել է 9 մլն  566.8 հազար դոլար՝ նվազելով շուրջ 70․1%-ով։ Նվազել են Գերմանիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները։

Այնուամենայնիվ, ԵՄ որոշ երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները մեծապես ավելացել են։ Ֆրանսիայի կողմից տրամադրված օգնությունը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94․5%-ով, Չեխիայի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունն ավելացել է 2 անգամ, իսկ Իտալիայինը՝ 4․9%-ով։

Նվազել է նաև ԱՊՀ երկրների կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը՝ 67%-ով։

Մասնավորապես՝ նվազել է Ռուսաստանից եկող օգնությունը՝ 42․3%-ով, փոխարենը շուրջ 2․5 անգամ ավելացել է ԱՊՀ այլ երկրների կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը։

Էապես նվազել են նաև Միացյալ Նահանգներից (-40.8%), Շվեյցարիայից (-87.1%), Հնդկաստանից (-77․4%), Ճապոնիայից (-93.7%) Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալները, իսկ Չինաստանից եկած օգնությունն ավելացել է 38․6%-ով։

Անժելա Պողոսյան