Ռեկորդային սառնամանիքներ ԱՄՆ-ում․ ավելի քան 1 մլն մարդ առանց լույսի է մնացել

Լուրեր

17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
Բոլորը

ԱՄՆ Տեխաս նահանգը հայտնի է իր անապատներով ու տաք քամիներով, սակայն այժմ այն ծածկվել է սառույցի հաստ շերտով։ Տեխասն առերեսվել է վերջին  30 տարվա ընթացքում գրանցված ամենացուրտ եղանակի հետ, իսկ որոշ շրջաններում հարյուրամյա ռեկորդ է սահմանվել, գրում է BBC news-ը։

Տեխասի որոշ մասերում ջերմաստիճանը  հասել է -18C, իսկ եղանակի կանխատեսումները վկայում են այն մասին, որ ցուրտ եղանակը կպահպանվի ողջ շաբաթվա ընթացքում։

Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Տեխասում, ինչը լիազորում է ԱՄՆ համապատասխան կառույցներին համակարգել նահանգում աղետների դեպքերի վերացումը:

Էլեկտրաէներգիայի պարբերական անջատումներ են իրականացվում՝ էլեկտրաէներգիայի սպառման նվազեցման նպատակով:

«Լուսացույցերը և այլ ենթակառուցվածքները կարող են ժամանակավորապես հոսանքազրկվել», – հայտարարություն է տարածել տեղի էլեկտրական ցանցերի համակարգողը։

Ամերիկյան ԶԼՄ-ները նաև տեղեկացրել են, որ ավելի քան 12 միլիոն սպառողներից Տեխասում փետրվարի 15-ի դրությամբ առանց լույսի է մնացել 1 միլիոն 75 հազար 85 բնակիչ: Տեխասի Էլեկտրատեխնիկական սարքավորման հուսալիության խնդիրներով զբաղվող խորհուրդը (ERCOT) փետրվարի 14-ին հաղորդել էր նահանգի հողմային սարքերի կեսի շարքից դուրս գալու մասին, որոնց տուրբինները սառցապատվել էին: Դա հանգեցրել է 12 հազար մեգավատտի կորստի:

Նահանգում հայտարարվել է երրորդ կարգի արտակարգ դրություն և սպառողներին կոչ է արվել կրճատել էլեկտրաէներգիայի օգտագործումը։ Տեղեկացվում է, նաև որ շուրջ 120 ավտովթար է գրանցվել։ Հարյուրավոր չվերթներ են չեղարկվել։

 

Տաթև Ֆռանգյան