«ՀայԼինգվոՏեք». լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման հարթակ՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանում. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կգործի լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն, որը կհանդիսանա լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման հարթակ՝ նպաստելով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այդ նպատակով այցելել են բուհ՝ իրականացնելու Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկում: Նրանք շրջել են լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված տարածքներում, որոնք ծրագրի շրջանակում վերանորոգվել են, համալրվել անհրաժեշտ կահույքով և համակարգչային սարքավորումներով:

Նշվել է, որ «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով սահմանված փուլերի համաձայն, և կարևոր է, որ բուհը հետևողական լինի սահմանված ժամկետները պահպանելու, ծրագրային գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու և ավարտին հասցնելու համար:

Բուհի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրեր, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմ: Նրա հավաստմամբ` ընթացքում է հայերենի լիարժեք գործառնության հիմքերի ապահովմանն ուղղված թվային և վեբ ռեսուրսների, գնահատման ու թեստավորման գործիքակազմի ստեղծման գործընթացը, որը կնպաստի նաև բուհի միջազգային տեսանելիության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում ընթանում են նաև համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:

Նշենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին»,- ասված է հաղորդագրությունում: