Չկա մի բան, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
19.08.2026 | 13:34
Օգոստոսի 20-ին կեսօրից հետո Երևանում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
19.08.2026 | 13:26
ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են կասեցնել նոր մաքսատուրքերը․ Թրամփ
19.08.2026 | 13:18
Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին «նախկին հաջորդ» վարչապետն է․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ արդարարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ

-Պարո՛ն Բադասյան, իշխանափոխությունից ի վեր Ձեր քաղաքական թիմը խոսում է դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, վերջերս էլ ԱԺ-ն հավանություն տվեց մասնագիտացված դատավորներ ունենալու նախագծին, բայց հանրության լայն շրջանակների մոտ, որոնք աջակցել են հեղափոխությանը, ընկալում կար, որ տեղի կունենա վեթինգ: Ինչո՞ւ հետ կանգնեցիք այդ գաղափարից:

-Վեթինգն արդեն իրականություն է: Այն գործիքակազմը, որը մենք ընդունել ենք 2020 թվականին, դրա հիման վրա հատուկ հանձնաժողովներ են ձևավորվել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն է տրվել ուսումնասիրություններ կատարել նրանց գույքի վերաբերյալ, հասանելիություն կա բանկային գաղտնիքներին: Այս գործիքներն այսօր գործնականում աշխատում են: Գործիքակազմն ինքնին արդյունավետ է, քանի որ մենք օրենքում ինչ գրել ենք, իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

2019 թվականի մայիսին վարչապետն ասել էր, թե վեթինգ բառի տակ ինչ է թաքնված։ Օրինակներից մեկն այն էր՝ պետք է համակարգից հեռանային կամ հեռացվեին դատավորներ, որոնց վճիռները ՄԻԵԴ-ի որոշումներով ճանաչվել էին մարդու իրավունքերի խախտման դեպքեր: Այստեղ հիշարժան է դառնում Խունդկարյանի դեպքը, երբ ՄԻԵԴ-ը նրա կայացրած 13 վճիռներում արձանագրել էր մարդու իրավունքների խախտումներ, սակայն հեղափոխական «Իմ քայլը» Խունդկարյանին ընտրեց ՍԴ անդամ: Սա հակասություն չէ՞: 

-Պետք է ուշադրություն դարձնել վարչապետի հայտարարությանը և դրա բովանդակությանը: Բարձրաձայնվել են խնդիրներ, բայց ինքը՝ վարչապետը, չէր ներկայացնելու հայեցակարգը: Խնդիր է, որ ՄԻԵԴ-ի վճիռներով ճանաչվել են հիմնարար իրավունքների խախտումներ, այդ դատավորները պաշտոնավարում են, իսկ բուն մեխանիզմներն այլ հարց են: Այստեղ առաջանում են ենթահարցեր՝ ինչ է լինում, երբ կոլեգիալ են քննարկել հարցը․․․ 2019 թվականին Դատական օրենսգրքի փոփոխություններով ավելացվել է դրույթ ՄԻԵԴ-ի հետ կապված:

-Իսկ Մարտի 1-ի դատավարության մասին ի՞նչ կասեք, շուտով կլրանա երկու տարին, երբ պաշտպանները հավերժ միջնորդություններ են ներկայացնում:

-Որոշ դատավարություններ իրավունքի չարաշահման ուղղակի գործողությունների ամբողջություն են: Այսինքն՝ դրանք միտված չեն կոնկրետ դատավարության ընթացքում սեփական իրավունքներն իրացնելուն, այլ իրավունքի չարաշահման միջոցով փորձում են ձգձգել, խոչընդոտներ ստեղծել:

Ինչ վերաբերվում է Մարտի 1-ի բացահայտմանը, կարծում եմ՝ իշխանության գործողությունները հասկանալի և պարզ են եղել, խոստումն իրականացվել է՝ առնվազն մեծ ծավալով, որովհետև քննչական մարմինը ստացել է բավականաչափ անկախություն, որ առանց քաղաքական ենթատեքստի քննություն իրականացնի: Գործը հիմա դատարանում է, իսկ մեր իշխանությունն այնտեղ ազդեցության լծակներ չունի:

-Ի՞նչ բացահայտման մասին է խոսը, երբ հանրությունը չգիտի ամենաառանցքային հարցի պատասխանը՝ ո՞վ է հրաման տվել Երևանի կենտրոնում գնդակահարել տասը քաղաքացիներին: 

-Ճիշտ եք ասում: Իրավական առումով դա բացահայտված չէ։ Իրավական առումով, միգուցե:  Տասը տարի անցնելուց հետո գործի քննությունը վերսկսվել է, բայց որքան ապացույցների կորստի և կեղծման դրվագներ կարող են լինել, որոնցով ևս քրեական գործեր և բացահայտումներ կան․․․ Բոլոր բարդությունները հաշվի առնելով՝ ամեն ինչ արվել է այս գործով առաջընթաց ունենալու համար:

-Պարո՛ն Բադասյան, նոյեմբերի 9-ից հետո անձամբ Դուք երբևէ հրաժարականի մասին մտածե՞լ եք:

-Եթե անկեղծ լինեմ՝ եղել են պահեր, որ մտածել եմ հրաժարականի մասին, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի եղել պատճառը: Նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքով երբևէ չեմ մտածել հրաժարական տալ:

Այսինքն՝ համամի՞տ եք այն ամենի հետ, ինչը տեղի ունեցավ:

-Օրինակ՝ ինչի՞ հետ:

Որ կորցրինք Արցախի 75 տոկոսը և պարտված իշխանությունը շարունակում է մնալ:

-Տարածք, որ տոկոսով է կորսվել, դա փաստ է, դրա հետ համամիտ կամ ոչ համամիտ չեն լինում: Այլ հարց է, թե ինչու է պատերազմն ունեցել նման ելք։ Այստեղ մեղադրել գործող իշխանությանը, կարծում եմ՝ դրա պատասխանը պետք է տա հասարակությունը:

-Նաև կարծիքներ կան, որ եթե իշխանափոխություն լինի, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի մի շարք անդամներ կանգնելու են օրենքի առաջ՝ պատասխան տալու: Դուք ինչ եք կարծում՝ կա՞ մի բան, որի համար Փաշինյանին և նրա թիմի անդամներին քրեական պատասխանատվություն է սպասվում:

-Բնականաբար՝ ոչ: Այն ուժերը, որոնք սովոր են իշխանություններ ձևավորել, նրանց օրոք ցանկացած մարդ ապօրինի հրամանով կարող է կանգնել դատարանի առաջ: Շատ պրիմիտիվ են այս խոսակցությունները: Չկա մի բան, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան