«Միշտ կլինենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին»․ Թուրքիայի ՊՆ ղեկավարը զգուշացրել է միջազգային հանրությանը

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Կարսում մեկնարկել է «Ձմեռ 2021» թուրք-ադրբեջանական զորավարժությունների եզրափակիչ փուլը, որին այսօր հետևել են երկու երկրների պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Նախարարները զորավարժությունների վայր են այցելել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի, ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդերի, ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օզբալի, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Հասան Քյուչուքաքյուզի ուղեկցությամբ։ Վարժանքների ղեկավարման շտաբում Աքարին ու Հասանովին տեղեկացրել են զորավարժությունների ընթացքի մասին։

Այցի ընթացքում ունեցած ելույթում Հուլուսի Աքարը դարձյալ խոսել է «եղբայրական Ադրբեջանի կողքին լինելու» պատրաստակամությունից և Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի մարտունակությունից։

«Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը ցույց տվեցին, որ ունակ են կատարելու ցանկացած առաջադրանք՝ ցամաքում, ջրում, օդում։ Միջազգային հանրությունը պետք է իմանա, որ մենք հետագայում էլ միշտ կլինենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին իրենց արդար պայքարում»,- ասել է թուրք պաշտոնյան։

Խոսելով «թուրք ու ադրբեջանցի ժողովուրդների եղբայրությունից»՝ Աքարն ասել է, որ դա դրսևորվել է ոչ թե խոսքով, այլ գործով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։

«Մենք արել ենք այն, ինչ պետք էր։ Համագործակցությունն առաջիկայում էլ կշարունակվի»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Էմմա Չոբանյան