Վազգեն Մանուկյանը նոր հավաք է նախաձեռնում, ԱԱԾ-ն պարզաբանում է տվել Սյունիքի վերաբերյալ. Լուրեր

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որ իշխանությունները կայացրել են որոշում, ըստ որի՝ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ԱԱԾ համաձայնությունը: Նա պնդում է, որ կանցնի ժամանակ, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք: Մանուկյանը կոչ է անում վաղը ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ անելիքը հստակեցնելու համար։

Իր հերթին ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել, որում անհարկի շահարկում է որակել իրենց համապատասխան հայտարարության վերաբերյալ քննարկումները։ Ծառայության պնդմամբ՝ իրենք լուսաբանումներին խոչընդոտելու նպատակ չունեն, այլ ցանկանում են լուսաբանումները իրականացնել փոխհամաձայնեցված ու դրանով իսկ ապահովել անվտանգությունը։

Ադրբեջանցիները թուրքերի և ռուսների համաձայնությամբ հասել են նրան, որ Գարեգին Նժդեհի արձանը պետք է ապամոնտաժվի Արցախի Մարտունի քաղաքի գլխավոր փողոցներից մեկից ու տեղադրվի այլ վայրում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ահազանգել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Արցախի պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը երեկ Երևանում հանդիպել է Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ: Բանկերի ներկայացուցիչները հայտնել են, որ մինչև 30 մլն դրամ վարկերի դեպքում տրամադրվել է մայր գումարների գծով արտոնյալ ժամկետ, համապատասխանաբար երկարաձգվել է նաև վարկի մարման ժամկետը: