Կորոնավիրուսը նահանջում է․ Շիրակում վարակման դեպքերը զգալիորեն նվազել են

Լուրեր

09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
Բոլորը

Հայաստանում նկատվում է կորոնավիրուսով վարակվածների թվի զգալի նվազում, բացառություն չէ նաև Շիրակի մարզը։ Հիվանդների թվի նվազման արդյունքում մարզում նույնիսկ բուժման ստացիոնար ծառայությունն է դադարեցվել։

«Մեր մարզում թվերը բավականաչափ ցածր են։ Հանրապետությունում, զուգահեռաբար՝ նաև մարզում թվերի բավականաչափ նվազման հետ կապված հունվարի կեսերից դադարեցրեցին ստացիոնար ծառայությունը մարզի բուժհաստատությունները՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և «Գյումրի» բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքը, բայց տրիաժ բաժանմունքը շարունակում է գործունեությունը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Նրա խոսքով՝ քովիդի դրական թեստով հիվանդներին էլ, որոնք ստացիոնար բուժման կարիք ունեն, ուղեգրում են Երևան։
Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնողների թեստավորմանը, այն արվում է մասնավոր կենտրոններում, որոնք լիցենզավորված են և վճարովի թեստավորում են կատարում։

Մարզպետարանի պատասխանատուն նաև նշեց, որ ներկայում առաջնային օղակում բուժվող 35 հիվանդ ունեն, տրիաժ կենտրոնում՝ ընդամենը 1-ը։

Լեյլի Ասլանյանը մեզ նաև փոխանցեց, որ, ընդհանուր առմամբ, 2020 թվականին Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6․171, մահվան՝ 125 դեպք։ Այս տարվա հունվարին էլ գրանցվել է վարակման 265 դեպք, 15 մահ։

Էմմա Չոբանյան