Բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանը բարեփոխումների շատ կարևոր փուլ է թևակոխել. Լևոն Մկրտչյան

Լուրեր

30.06.2026 | 13:25
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
30.06.2026 | 13:16
Տաքսու վարորդներն ու բոլոր գրանցված աշխատողները հունվարի 1-ից առողջության ապահովագրություն կունենան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 13:10
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը՝ ընկերության դիմումի հիման վրա
30.06.2026 | 12:56
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային․ ՊՆ ղեկավար
30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների խնդրի լուծման գործում․ քաղաքացիների համար տվյալների փոխանակման հնարավորություն կստեղծվի
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
30.06.2026 | 12:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:10
Կրակոցներ Վանաձորում // Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում ներկա է գտնվել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցող փորձագիտական խմբի աշխատաժողովին, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, միջազգային փորձագետներ Քրիստիան Թորնը, Արհուսի համալսարանի փոխտնօրեն Ֆրանցիսկո Մարմոլեյոն, ՀԲ բարձրագույն կրթության գլխավոր մասնագետ Դենիս Նիկոլաևը, ՀՀ ԿԳՆ և բուհերի ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծել է, որ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանը բարեփոխումների շատ կարևոր փուլ է թևակոխել: Նա նշել է, որ մշակված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության կողմից ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը: Օգտվելով առիթից՝ Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ փորձագետներին՝ մասնագիտական արդյունավետ աշխատանքի համար.

«Օրենքի ընդունումից հետո մենք նոր, առավել արդյունավետ համակարգ ձևավորելու ակնկալիք ունենք և դրան հասնելու համար լուրջ աշխատանքներ պետք է կատարենք: Մեր կարևոր քայլերից մեկը բուհերի դասակարգումն է, որը նպաստելու է բուհերի կառավարման արդյունավետության և հաշվետվողականության բարձրացմանը: Հաջորդը ներքին շարժունության հնարավորությունների ստեղծումն է ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Խնդիր է նաև գիտություն-բարձրագույն կրթություն կապը՝ կրեդիտային համակարգի ներդրման համատեքստում: Օրինակ, եթե ուսանողն ուսումնառության ընթացքում պետք է 240 կրեդիտ հավաքի, ապա պետք է հավասարակշռել՝ որքանը բուհերում, որքանը գիտական ինստիտուտներում: Կարևոր է նաև ֆինանսավորման և ուսման վարձավճարների գանձման արդյունավետ համակարգի ներդրումը: Այս բոլոր խնդիրների լուծման համար առաջարկներ մշակելու որոշակի ժամանակ և մասնագիտական վերապատրաստումներ են անհրաժեշտ», – նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր խոսքում ընդգծել է, որ համաշխարհային զարգացման տեսլականում առաջնային է դիտվում մարդկային կապիտալի ծրագիրը. «Կրթության վրա ծախսվող գումարները ոչ թե ծախսեր, այլ ներդրումներ են դիտվում: Այսօր արդեն ակնհայտ է, որ գոյություն ունեցող աշխատատեղերի 65 տոկոսն ապագայում փոխվելու է, հետևաբար գլոբալ զարգացումները պայմանավորվելու են մարդկային կապիտալի զարգացմամբ»,-նշել է նա:

Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ Քրիստիան Թորնը ներկայացրել է բուհերի դասակարգման Դանիայի փորձի վրա մշակված մոդելը՝ շեշտելով հատկապես բուհերի հաշվետվողականության բարձրացումը` որպես կառավարման արդյունավետության հիմնական պայման:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխման քաղաքականության մշակման այլ խնդիրների: