Չենք կարող լինել օկուպացված, գաղութացված և երազել գիտական նվաճումների մասին․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
11.09.2026 | 15:34
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը
11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
Բոլորը

Մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, որտեղ տգիտությունն ու գիտությունը իրար դեմ են դուրս եկել, հակամարտում են միմյանց դեմ: Հույս ունեմ, որ գիտությունը կհաղթի, և այդ հաղթանակը կլինի ոչ թե բարոյական, այլ իրական։ Այս մասին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ պատգամավորը նշեց. «Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանը նույնիսկ իր բյուջեի 4 տոկոսը հատկացնելով գիտությանը՝ կկարողանա փոփոխություններ բերել այս ասպարեզում: Կարծում եմ՝ գիտության ֆինանսավորմանը պիտի գնանք ասիմետրիկ, ոչ ստանդարտ ճանապարհով»:

Պատգամավորն ընդգծեց, որ հեղափոխությունից հետո բազմիցս խոսել է այն մասին, որ օլիգարխների ունեցվածքը պետք է ուղղել դեպի գիտություն, և այդ մարդկանց պետք է խրախոսել՝ ներդրումներ անել գիտության մեջ:

«Մենք գիտության զարգացումը պետք է դիտարկենք արտաքին քաղաքականության մեջ մեր երկրի դիվերսիֆիկացման տեսանկյունից: Առանց արտաքին աշխարհի հետ ազատորեն հարաբերվելու, մեր գիտական ներուժն առնչելու մենք չենք կարող գիտության զարգացման մասին խոսել: Չենք կարող լինել օկուպացված, գաղութացված և երազել գիտության նվաճումների մասին։ Այն վախերը, որ ունենք հյուսիսներից և այլ ուղղություններից, մեզ չեն կարող զարգացում ապահովել, եթե չունենանք ազատություն և մեր երկրի անկախությունը չդարձնենք անկյունաքար»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: