Ինձ հետաքրքիր չէ, որ ասում են՝ տնօրենը կապվում է պաշտոնյայի հետ. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Շատ զարմացա, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմը, աշակերտները եկել էին ԿԳՄՍ նախարարության մոտ և բողոքում էին։ Ինչի՞ց են բողոքում, մամուլից հասկացա, որ ասում են՝ եկել ենք, պայքարենք անարդարության դեմ։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով այդ դպրոցում տնօրենի ընտրության հետ կապված խնդիրներին:

«Իրենք պնդում էին, որ գիտեն, թե ով պետք է նշանակվի դպրոցի տնօրեն, բայց ես չգիտեի: Ես հարցին նոր էի ծանոթանում։ Ես երկու թեկնածուներին բացարձակապես չեմ ճանաչում, տվյալներ չունեի նրանց մասին։ Երբ ծանոթացա խնդրին, իմացա, որ երկու թեկնածուներն էլ 4-ական ձայն են ստացել, ասացի, որ այս մրցույթն պետք է ճանաչել անվավեր, չկայացած, բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս, և պետք է երկուսից մեկին պարտադիր հրամանագրել: Բայց այդ ընթացքում այն, ինչ ես տեսա, որ կանխակալ եկել էին, քաղաքականացված ինչ-որ հայտարարություններ էին անում, հասկացա, որ նման պնդումներն ու վերաբերմունքը տեղ չպետք է ունենան դպրոցական հանրության մեջ։ Դպրոցի առաքելությունը աշակերտին կրթություն տալն է։ Դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, այլ լավ ուսուցիչն է, և այսօր այդ անհիմն շահարկումները որևէ նպաստ չեն բերում աշակերտների կրթությանը»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ նոր տնօրենին կապում են շրջակա միջավայրի նախարարի ընտանիքի հետ, ասում են՝ կնոջ ընկերուհին է, նախարարն ասաց. «Ես տեղյակ չեմ՝ ով ում հետ ինչ է կապում։ Դուք ասում եք՝ այս տնօրենը կապվում է այս գործչի հետ, այն օրը լրագրողներից մեկն ինձ հարց տվեց, իսկ մյուս տնօրենն էլ կապվում է այլ գործչի հետ, նման տեղեկություն ես չունեմ, ու դա հետաքրքիր չէ: Անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքիր չէ»։

Նախարարը հավաստիացրեց, որ դպրոցներում հովանավորչություն և կոռուպցիոն սխեմաներ չկան․ «Ես չեմ կարող աղմկողների անունից խոսել, հավանաբար նրանց «աղմկացնում» են: Իհարկե, այս աղմուկը հիմնավոր չէ, որովհետև ամեն ինչ արվել է օրենքի համաձայն: Եթե կան մարդիկ, որ համարում են, որ եղել է անօրինականություն, թող դիմեն իրավական լուծումներ ստանան: Բայց գալ, փորձել ճնշում գործադրել նախարարության, աշակերտների վրա, չի կարելի»:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն քանի օր դասադուլ է այդ դպրոցում, Դումանյանն ասաց՝ իրենք ամեն ինչ կանեն, որ աշակերտներն ստանան իրենց կրթությունը. «Բայց դասադուլի կազմակերպիչները կրում են պատասխանատվություն այդ ամենի համար: Շատ անհասկանալի, ոչ օրինական ոճ են ընտրել»:

Մանրամասները՝ տեսանյութում: