ՀՀ անվտանգության երաշխավորն առաջին հերթին դուք եք. Կոտայքի մարզպետը ճանապարհել է նորակոչիկներին

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Այսօր՝ փետրվարի 9-ին, Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2021թ. առաջին նորակոչիկները. տեղեկացնում են մարզպետարանից:

«Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքային համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, Ռազմական ոստիկանության և Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային և քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

Շնորհավորելով և բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում ասել է. «Սիրելի՛ զորակոչիկներ, Հայաստանն ու ՀՀ զինված ուժերն այսօր ապրում են դժվարին ժամանակներ, այսօր, առավել քան երբևէ հայ զինվոր լինելը բարձր ու պատասխանատու կոչում է:

Երբե՛ք ու երբե՛ք չմտածեք, թե Հայոց բանակը, հայ զինվորը պարտված է, կասկածի նշույլ անգամ չունենանք, որ որևէ ժամանակ զինվորը, սպան, ազատամարտիկն իրենց առաջ դրված մարտական առաջադրանքը չեն կարողացել կատարել:

Տղե՛րք, դուք եք հայկական բանակը, հայրաբար, եղբայրաբար հորդորում եմ ձեզ՝ ծառայության այս երկու տարիների ընթացքում թև ու թիկունք եղեք իրար, սեր ու հարգանք տածեք միմյանց նկատմամբ: ՀՀ անվտանգության երաշխավորն առաջին հերթին դուք եք, ամուր եղեք:

Մաղթում եմ ձեզ անփորձանք ծառայություն, թող երկու տարի անց նույն տեղում բոլորիդ դիմավորենք ողջ և առողջ, ուրախ տրամադրությամբ, երգ ու պարով։ Վստահ եմ՝ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է տոնելու: Բարի ծառայություն, սիրելի զորակոչիկներ»:

Այնուհետև Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Ակսել դպիր Բաղումյանը զորակոչիկներին ճանապարհելու աղոթք է ասել, վերջիններիս բարի և անփորձանք ծառայություն են մաղթել նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը»,- ասված է հաղորդագրությունում: