Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չի ընդունել կոռուպցիայի մեջ իրեն ներկայացված մեղադրանքները

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իրեն մեղավոր չի ճանաչել իր նկատմամբ կոռուպցիայի գործով վերսկսված քրեական գործի մեղադրանքներով։ Նեթանյահուն հայտնվել է դատարանում համազգային ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, որոնց արդյունքներով վերջինս հույս ունի երկարացնել իր 12-ամյա կառավարումը, գրում է France 24-ը։

Անցյալ տարի Նեթանյահուի դեմ մեղադրանք էր առաջադրվել երեք առանձին գործերով՝ խարդախության, վստահության չարաշահման  և կաշառք ստանալու համար: Վերջին ամիսներին իսրայելցիները  շաբաթներ շարունակ բողոքի ցույցեր էին իրականացնում ՝ կոչ անելով հրաժարական տալ մեղադրանքների պատճառով և քննադատելով կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամին նրա կառավարության արձագանքը: Դատարանի շենքի մոտ հավաքվել են ցուցարարներ, որոնց ձայները լսվում էին դատական լսումների սենյակում։

Նա մեղադրվում է իր հարուստ ընկերներից շռայլ նվերներ ստանալու, հզոր մեդիա մագնատների գրանտներ առաջարկելու համար՝ իր ու իր ընտանիքի օգտին լուսաբանման դիմաց։ Անցած լսումները հետաձգվել էին լոքդաունի ու հասարակական միջոցառումների արգելքների պատճառով։

Հավելենք, որ Իսրայելի ամենաերկար ղեկավարած առաջնորդը երկրի առաջին վարչապետն է, որը մեղադրվում է կոռուպցիայի համար։

Նեթանյահուն չի ընդունել իրեն ներկայացված հանցագործություններից և ոչ մի մեղադրանք և այդ մեղադրանքներն անվանել է «վհուկների որս», որը կազմակերպվել է կողմնակալ իրավապահների և լրատվամիջոցների կողմից և հրաժարվել է հրաժարական ներկայացնել։

 

Տաթև Ֆռանգյան