Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ցանկանում են դարձնել անհատական ենթակայության կառույցներ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական կառավարման իբր թե խոհրդարանական մոդելով կառուցված համակարգն ավելի կենտրոնացված և բրգաձև կառուցվածք կունենա, քան թե ներկայիս կիսանախագահականը: 

Այս կարևորագույն խնդիրը Հայաստանի իշխանությունները պատրաստվում են լուծել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով, որի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր շրջանառության մեջ է դրել:

Այս օրինագծով սահմանվում են կառավարությանն առընթեր մարմինները, որոնք նախագծում ներկայացվում են նոր անվանումով՝ «Կառավարության ենթակա մարմիններ»: Ներկայումս կառավարությանն առընթեր ութ մարմին գոյություն ունի, դրանք են.

  • Ազգային անվտանգության ծառայությունը
  • Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն
  • Ոստիկանությունը
  • Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն
  • Պետական գույքի կառավարման վարչությունը
  • Պետական եկամուտների կոմիտեն
  • Քաղաքաշինության պետական կոմիտեն
  • Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը

Վերը նշված օրինագծով կառավարության ենթակայության մարմինները կլինեն 12-ը, դրանք են.

  • Պետական եկամուտների կոմիտեն.
  • Քաղաքաշինության կոմիտեն.
  • Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.
  • Վիճակագրական կոմիտեն.
  • Առողջապահական տեսչական մարմինը.
  • Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը.
  • Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը.
  • Գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական մարմինը.
  • Էներգետիկայի տեսչական մարմինը.
  • Կրթության տեսչական մարմինը.
  • Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը
  • Տրանսպորտի տեսչական մարմինը:

Ինչպես տեսնում ենք՝ կառավարությանը ենթակա կառույցների ցանկից բացակայում են ուժային մարմինները, մասնավորապես, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Բացի այդ, նախկինում գերատեսչական ենթակայության տակ եղած մարմիններից մի քանիսը դառնալու են կառավարության ենթակայության, ինչպես նաև կառավարության ներկայիս առընթեր մարմիններից մի քանիսի անունները  փոփոխվելու են:

 Ինչևէ, կառավարության ենթակայության մարմինների իրավասության շրջանակները ներկայացված են օրինագծի 4-րդ հոդվածում, այն է. «Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը»: Կառավարության ենթակայության մարմինների և նախարարությունների իրավասությունների շրջանակը գրեթե նույնն է, մեկ տարբերությամբ՝ նախարարությունները կառավարության՝ իրենց վերապահված ոլորտի քաղաքականությունն իրականացնելուց բացի, այն նաեւ մշակում են: Իսկ կառավարության ենթակայության մարմինները զբաղվելու են միայն կառավարության քաղաքականության իրականացմամբ,  քաղաքականության մշակման հարցում միայն իրավասու են աջակցել:

Ինչ վերաբերում է ամենակարևոր՝ ուժայինների կարգվիճակի հարցին,  ապա  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծի հեղինակները նրանց համար հատուկ՝ նոր կարգավիճակ են հորինել՝ «Վարչապետին ենթակա մարմիններ»: Նրանց իրավասությունները շարադրված են օրինագծի 5-րդ հոդվածի 1-ին կետում, այն է. «Վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, ոստիկանության, պետական պահպանության և պետական վերահսկողության ոլորտներում»: Իսկ նույն հոդվածի 2-րդ կետում թվարկված են, թե որոնք են լինելու վարչապետի ենթակայության մարմինները, դրանք են. 

  • Ազգային անվտանգության ծառայությունը.
  • Ոստիկանությունը.
  • Պետական պահպանության ծառայությունը.
  • Պետական վերահսկողական ծառայությունը:

Այսինքն, ուժային կառույցների թիվը ևս մեկով ավելանում է: Պետական պահպանության ծառայությունը ներկայումս գործում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում՝ առանձնացված կառույցի տեսքով և զբաղվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանությամբ:

Իսկ ինչ վերաբերում է «Պետական վերահսկողական ծառայություն» անվամբ նոր ստեղծվելիք մարմնին, կարելի է ենթադրել, որ  այն, որպես այդպիսին,  լինելու է հանրապետության նախագահի ներկայիս վերահսկողական ծառայությունը:

Փաստորեն, եթե Հայաստանի իշխանությունները չմտափոխվեն և խորհրդարանական իրենց մեծամասնությանը հրահանգեն օրինագիծն այս տեսքով հաստատել եւ այն ապրիլի 9-ից ուժի մեջ մտնի, ապա այդ պահին Հայաստանը կունենա վարչապետի ԱԱԾ, վարչապետի Ոստիկանություն,  վարչապետի ՊՊԾ ու վարչապետի վերահսկողական ծառայություն: Փաստացի, ոստիկանությունը և ԱԱԾ-ն կգործեն հակասահմանադրական տիրույթում, քանի որ լինելով առանձին պաշտոնյայի ենթակայության կառույցներ, կիրականացնեն հետաքննչական, իսկ ԱԱԾ-ի դեպքում՝ նաև քննչական գործառույթներ: Սա նույնն է, թե վարչապետի թիկնապահները սկսեն մարդկանց ձերբակալել, մեղադրանքներ առաջադրել և այսպես շարունակ:

Ակնհայտ է, որ այս օրինագիծը գրվել է կոնկրետ մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի համար: Օրինագիծը կազմվել է այն մտայնությամբ, որ ապրիլի 9-ից հետո հենց նա է լինելու Հայաստանի վարչապետը: Հեղինակներին չի հուզել այն փաստը, որ Ոստիկանության և ԱԱԾ-ի իրավական կարգավիճակը նվազեցնելով, այդ մարմինները փաստացի իրավունք չպիտի ունենան իրացնել այն գործառույթները, որոնք ներկայումս վերապահված է այդ երկու գերատեսչություններին:        Կարևորը՝ Սերժ Սարգսյանի սրտով լինի:

 

Վահան Հարությունյան