Ադրբեջանցի 80 զինծառայող Թուրքիայում «Բայրաքթար»-ների կառավարման դասընթաց է անցել

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

Թուրքիայում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գրեթե 80 զինծառայող ավարտել է ուսումնական ծրագիրը, որը նախաձեռնել էր անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Բայրաքթար» ընկերությունը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։

«Չորսամսյա ծրագրի շրջանակում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 77 զինծառայող անցել է ուսուցում՝ Bayraktar TB2-ի հետ աշխատելու համար։ Դասընթացն անցել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Քեշանեում գտնվող Baykar Defence արտադրողի օբյեկտներում»,- գրում է լրատվամիջոցը։

Ավելի վաղ էլ սոցիալական ցանցերի իր էջում «Բայրաքթար» անօդաչուներ արտադրող «Բայքար» ընկերության տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը լուսանկարներ էր հրապարակել ադրբեջանցի զիծառայողների՝ դիպլոմների հանձնման արարողությունից։

Ադրբեջանցի զինծառայողների՝ միայն օրերս անօդաչուների կառավարման դասընթացն ավարտելը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախյան պատերազմի ընթացքում թուրք մասնագետներն են Ադրբեջանում իրականացրել «Բայրաքթար»-ների կառավարումը։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ միջազգային մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանում «Բայրաքթար»-ների կիրառման գործողությունները ղեկավարել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի մատակատակարարման ու տեխնիկական սպասարկման  կենտրոնի հրամանատար, գեներալ-մայոր Գյոքսել Քահյան։

Էմմա Չոբանյան