Ղազախստանը քննարկում է թուրքական ԱԹՍ-ներ գնելու հարցը

Լուրեր

17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
Բոլորը

Ղազախստանն ու Թուրքիան շարունակում են ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այս մասին հայտնում է mail.kz-ն։

Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Նուրլան Երմեկբաևն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Դերեին։  Տեղեկացվում է, որ հանդիպման ժամանակ Նուրլան Երմեկբաևը կարևորել է ռազմատեխնիկական համագործակցությունը, մասնավորապես՝ համատեղ ձեռնարկություններ կառուցելու, ինչպես նաև երկու երկրների ռազմական ուսումնական հաստատություններում բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու հարցում։

Նշվում է, որ թուրքական խոշոր պաշտպանական ընկերությունների հետ համագործակցության հարցերը քննարկվել են Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մուհամեջան Թալասովի և իր թուրք գործընկեր Մ. Դերեի հետ հանդիպման ժամանակ:

Կողմերը քննարկել են տարբեր տեսակի ԱԹՍ-ների ձեռքբերման, Ղազախստանի ձեռնարկություններից մեկում դրանց հետագա տեղայնացման, ինչպես նաև թուրքական ձեռնարկությունների կողմից արտադրված զրահատեխնիկայի հնարավորություններին ծանոթանալու վերաբերյալ հարցեր:

Հիշեցնենք, որ Ղազախստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ երկրի, Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ միասին։

 

Տաթև Ֆռանգյան