Freedom House. 2014 թ.-ից Ադրբեջանի իշխանությունները իրականացրել են միջազգային բռնաճնշման հինգ դեպք

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Աշխարհում տասնյակ կառավարություններ համակարգային բռնություններ են կիրառում իրենց երկրի սահմաններից դուրս գտնվող այլախոհների ու ընդդիմադիրների նկատմամբ. գրում է VOA-ն:

Բռնաճնշումների նպատակն է այլախոհության լռեցումը անկախ սահմաններից, նշում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցը վերոհիշյալ դրսևորումների վերաբերյալ:

«Միջազգային բռնաճնշման դադարեցումը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարության պաշտպանության և ավտորիտար ազդեցությանը հակազդելու համար»,- ընդգծում է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը:

Ըստ կազմակերպության զեկույցի, 2014 թվականից ի վեր աշխարհում արձանագրվել է սպանությունների, առևանգման, հարձակումների, անօրինական ձերբակալության և արտաքսման առնվազն 608 դեպք: Ավելի քան 30 պետություններ դիմել եմ նման գործողությունների մոտ 80 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ ժողովրդավարական երկրներում: Այս հարձակումների հետևանքով, ըստ Freedom House-ի, տուժել է մոտ 3,5 միլիոն մարդ:

«Այս հարձակումների ծավալն ու բնույթը ի ցույց են դնում այն սպառնալիքը, որին առնչվում են մարդիկ նույնիսկ բռնաճնշումներից փախչելուց հետո: Արտասահմանում գտնվող այլախոհներն ամբողջ աշխարհում ներկայացնում են այն հետապնդումները, հարձակումները, նույնիսկ առևանգումն ու սպանությունը որպես մշտական սպառնալիք, որը սահմանափակում է նրանց ազատ խոսելու իրավունքը»,- ասում է Freedom House- ի ղեկավարը:

Զեկույցի գլոբալ վերլուծությունը բաղկացած է միջազգային բռնաճնշումներ իրականացնող վեց պետությունների մասին հատուկ ուսումնասիրությամբ: Դրանք են Չինաստանը, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Իրանը, ՌԴ-ը և Թուրքիան:

ՌԴ-ի վարչակարգը, ըստ զեկույցի, թիրախավորում է մի կողմից նախկին իր համախոհներին, որոնց Կրեմլը դիտարկում է որպես սպառնալիք, իսկ մյուս կողմից Կրեմլի կողմնակից Ռամզան Կադիրովի հակառակորդ չեչեն գործիչներին: Միայն վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպայում ՌԴ-ի իշխանությունների կողմից սպանվել են չեչեն երեք գործիչներ:

Ըստ զեկույցի՝ Իրանը վերջին շրջանում ևս վերսկսել է այլախոհների դեմ բռնաճնշման փորձերն արտասահմանում, այդ թվում Հոլանդիայում, Թուրքիայում և Իրաքում: Զեկույցը հիշեցնում է Իրաքից առևանգված լրագրող Ռուհոլլահ Զամիի մասին, ով մահապատժի ենթարկվեց Իրանում 2020 թվականի դեկտեմբերին:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Էրդողանի կառավարությունը 17 երկրներից իրականացրել է մոտ 60 առևանգում: Ըստ զեկույցի, Անկարան ակտիվորեն օգտագործել է աֆրիկյան, եվրոպական և ասիական երկրների կոռումպացված անվտանգության ծառայությունները՝ այլախոհներին անօրինական Թուրքիա տեղափոխելու համար: Freedom House-ը շեշտում է՝ այս արշավը շարունակվում է առայսօր:

Ի հավելում դրա, զեկույցն առանձին անդրադարձ է կատարում բռնաճնշման դեպքերին ըստ տարածաշրջանների: Այստեղ հիշատակվող հետխորհրդային երկրների շարքում են բացի Ռուսաստանից նաև Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք 2014 թվականից վտարանդի այլախոհների նկատմամբ կիրառել են բռնաճնշումներ:

Ըստ Freedom House-ի, 2014 թ.-ից Ադրբեջանի իշխանությունները իրականացրել են միջազգային բռնաճնշման հինգ դեպք: Ուկրաինայից, Վրաստանից և Թուրքիայից Բաքվին են անօրինաբար փոխանցվել ընդդիմադիր լրագրողներ: Երկու դեպքում Բաքուն օգտագործել է Ինտերպոլի խողովակներն արտերկրում լրագրողներին բերման ենթարկելու համար: Օրինակ՝ 2017 թ. մայիսին ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին առևանգվել էր Թբիլիսիի փողոցում և մեկ օր անց հայտնվել Ադրբեջանի իշխանությունների ձեռքում:

Զեկույցը չի ընդգրկում ՀՀ-ի մասին որևէ տեղեկություն: Ըստ Freedom House-ի ներկայացուցիչ Նեյթ Շենքենի, կազմակերպությունը չի բացահայտել ՀՀ-ի իշխանությունների կողմից արտասահմանում այլախոհների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու կամ վերջիններիս անօրինաբար արտահանձնելու որևէ փորձ: