Թոշակի վճարման խնդիր չի առաջանա, հակառակը՝ պիտի աշխատենք թոշակներն ավելի բարձրացնել. Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Պետք չէ վախենալ վարկերից, վարկերը վատ բան չեն: Մենք մեր կյանքում շատ-շատ բաներ չէինք ունենա, եթե վարկեր չվերցնեինք: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով արտաքին պարքի ավելացման մասին դիտարկմանը:

Նրա խոսքով՝ եթե վարկերի պատճառով հայտնվել են վատ վիճակում, ուրեմն բավարար չափով խելացի չեն օգտագործել վարկային միջոցը: «Նույնը պետությունն է, մենք ոչ թե պետությունից պետք է պահանջենք, որ պարտք չվերցնի կամ վախենանք, որ պետությունը վարկեր է վերցնում, այլ պետք է երբևէ չընտրենք այնպիսի իշխանության, որը մեր հաշվին ներքին կամ արտաքին պարտք կվերցնի և դրանով իր սեփական հարստությունը կավելացնի: Հակառակը՝ պետության պարտքով պետք է ավելանան ճանապարհների թիվը, ջրային համակարգերը, կապիտալ շինարարությունը զարգանա, դպրոցներն ու մանկապարտեզները վերանորոգվեն և նմանատիպ ծախսեր կատարվեն»:

Անդրադառնալով որոշ ընդդիմադիր գործիչների պնդումներին, թե մի քանի ամսից տնտեսական լրջագույն խնդիրներ են առաջանալու և կառավարությունը չի կարողանալու անգամ կենսաթոշակները վճարել քաղաքացիներին՝ պատգամավորը նշեց. «Սով տեղի չի ունենա, աշախատավարձերի և թոշակների վճարման հետ կապված որևէ խնդիր չի առաջանա, հակառակը՝ պիտի աշխատենք թոշակներն ավելի բարձրացնել: Ավելին՝ մենք մտել ենք դրական ազդակով մի շրջան: Աշխարհի վստահությունը Հայաստանի նկատմամբ բարձրացել է: Հայաստանում փողի խնդիր չկա: Մենք ունենք պատշաճ ծրագրեր իրականացնելու խնդիր»:

Մանրամասները՝ տեսանյութում: