ԱՄՆ-ը պետք է պահանջի Արցախի ժողովրդի համար ինքնորոշում ու բոլոր ռազմագերիների ազատ արձակում․ Ադամ Շիֆ

Լուրեր

02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ ԱՄՆ պետք է վերամիավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ու պահանջի Արցախի ժողովրդի համար ինքնորոշում ու խաղաղություն։ Այս մասին կոնգրեսականը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

«Արդեն շուրջ երեք ամիս է անցել այն հայտարարությունից, որը վերջ դրեց Արցախում տեղի ունեցող ավերիչ պատերազմին ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված հարձակումից հետո: Սակայն Ադրբեջանը շարունակում է հրաժարվել ազատ արձակել տասնյակ հայ ռազմագերիների, ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձանց: Այն նաև շարունակում է սպառնալ հայկական  կրոնական և մշակութային արժեքներին, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

ԱՄՆ-ը պետք է վերամիավորվի Մինսկի խմբի հետ` Արցախի ժողովրդի համար ինքնորոշում և խաղաղություն պահանջելու համար, և մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը: Ես իմ կոնգրեսական գործընկերների հետ քայլեր կձեռնարկեմ Արցախի դեմ անօրինական հարձակման համար Ադրբեջանին ու Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Կաշխատենք ամերիկյան քաղաքականությունը ճիշտ ուղու վրա դնելու համար, որպեսզի այն պաշտպանի մարդու իրավունքները և ժողովրդավարությունը»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:

Տաթև Ֆռանգյան