Մարդը, որի օրոք երկիրը վերածվեց վասալապետության, սպառնում է մասնակցել ընտրությանը և «կռել». Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 16:49
Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ՝ C-400-ի վերաբերյալ․ Թուրքիայի պաշտպանության նախարար
21.07.2026 | 16:40
Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ․ Մերց
21.07.2026 | 16:35
Դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
21.07.2026 | 16:32
Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը․ աղբյուր
21.07.2026 | 16:21
24.9 մլն դրամի վնաս համայնքին․ Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան
21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
21.07.2026 | 16:04
ՔՊ-ից ովքեր չեն վերցնում մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբիշները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:51
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:44
Վենետիկում քննարկվել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները
21.07.2026 | 15:35
Դավիթ Ղազինյանի գործն արագ ուղարկել են դատարան. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 15:31
Ռուս դիվանագետը Հնդկաստանի ԱԳՆ-ն է կանչվել՝ հրթիռային հարվածի հետևանքով 4 նավաստիների մահվան համար
21.07.2026 | 15:23
Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են
Բոլորը

ԱԺ արտահերթում Դատական օրենսգրում և Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ կարևորեց դատաիրավական բարեփոխումները պետականության, պետության ինքնիշխանության, ժողովրդավարության համար:

«Բայց ԲԴԽ-ին վերապահել այս դատավորների ընտրությունը խնդրահարույց է հայտնի պատճառներով: Այդ խորհուրդը ծպտուն չի հանել Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի մարտակոչի վերաբերյալ: Ուստի կարելի է ենթադրել, թե ինչ է լինելու այս նախագծի ճակատագիրը»:

«Ձեր իշխանության ապաշնորհության պատճառով մարդը, ում իշխանավարման օրոք Հայաստանը ինքնիշխան պետությունից դարձել է վասալություն, այսօր ձեր թեթև ձեռքով պատերազմ է հայտարարել ՀՀ քաղաքացուն, ՀՀ իշխանությանը և սպառնում է մասնակցել ընտրություններին և «կռել» այդ ընտրությունները,- հայտարարեց Արման Բաբաջանյանը:- Այդ մարդը 2008-ին երկրի բանակը բերել է Երևանի կենտրոն, խաղաղ ցուցարարներին սպանել: Դրանից հետո կրկին ձեր թեթև ձեռքով թույլ տալ, որ մարդը հոխորտա և խոսի բանակի նկատմամբ հանցագործությունների մասին, մարդ, ում օրոք ամենաշատ քաղաքական սպանություններն ու բանտարկություններն են տեղի ունեցել, էսօր ժողովրդավարության մասին տրակտատներ է ձոնում»:

Բաբաջանյանի կարծիքով՝ դատական համակարգը հիմնարար փոփոխությունների կարիք ունի. «Մաքուր ջուրը խառնելով ցեխաջրի հետ հնարավոր չէ վերջում մաքուր ջուր ստանալ: Հետևաբար այս հատվածական փոփոխությունները ոչ մի արդյունք չեն տալու»:

Մանրամասները՝ տեսանյութում: