Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի վրա կրակ բացելու լուրերը
Քաղաքականություն
02.02.2021 | 11:49Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հայտարարությունն այն մասին, թե իբրև ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խախտել են երկու երկրների սահմանին հրադադարի ռեժիմը։
«Սույն տեղեկությունը բացարձակ սուտ է»,- ՏԱՍՍ-ի լրագրողին հայտնել են ՀՀ պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունից։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ ԶՈւ-ն կրակ են բացել Ադրբեջանի սահմանային կետի ուղղությամբ։
Տաթև Ֆռանգյան