Պետք է անցնենք ռեալ գործողությունների․ ԿԳՄՍ նախարարը՝ կրթության և գիտության զարգացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անվտանգությունն սկսվում է կրթությունից, և դա ամենակարևոր մասն է մեր անվտանգության, որը մեր գիտակցության մեջ պետք է ձևավորվի, մեր միտքը պետք է լինի անվտանգ, մեր գիտակցությունը չպետք է վտանգված լինի: Այս մասին ԱԺ-ում «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարն ընդգծեց, որ անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք ուժեղ միտք, ճիշտ գաղափար և ճիշտ գնահատական մեր իրականությանը:

«Անվտանգությունը պետք է սկսվի մեր գիտակցության մեջ: Մենք պետք է մեր առջև խնդիր դնենք այնպիսի ռազմարդյունաբերություն ունենալ, որ աշխարհի հսկաների հետ հավասարը հավասարի խոսենք, կարծում եմ՝ մտածելու առիթ կա այստեղ: Առանձին ուղղություններում, առանձին կոնկրետ խնդիրներում, այո՛, մենք կարող ենք գրանցել արդյունք, որը չի հաջողվի գրանցել գերտերություններին, որովհետև սա մտքի արդյունք է: Միտքն անսահմանափակ է: Մեր մտքի մեծությունը կապ չունի մեր երկրի մեծության, տարածքային ու նաև տնտեսական ցուցանիշների հետ: Դա գիտնականի մտքի թռիչքն է: Եվ սա մենք պետք է կարևորենք»,- ընդգծեց Դումանյանը:

Նախարարը նաև նշեց, որ չպետք է սպասել, որ գիտական աշխարհում որևէ հրաշք տեղի կունենա նման համեստ գումարների դեպքում։ «Պետք է մտածենք, պետք է այնպես լինի, որ երիտասարդները մնան երկրում»,- հավելեց նախարարը։

«Եթե մեր գիտակցությունը լինի անվտանգ, մենք կլինենք նաև անվտանգ ֆիզիկապես ու ռազմական առումով։

Միայն քննարկելը բավարար չէ, այս հարցով պետք է անցնենք ռեալ գործողությունների։ Այդ շարքում շուտով օրենքի նախագիծ կքննարկվի։ Իրավիճակից դրդված պետք է անհապաղ որոշակի միջոցներ ձեռնարկել, այսպես թողնել չի կարելի։

Մի օրինակ բերեմ՝ ինքնաթիռը, որ թռչում է, երբ տուրբուլենտային գոտում է հայտնվում, օդանավի հրամանատարը ավտոկառավարվող ռեժիմից ձեռքի ռեժիմ է վերցնում և դուրս է բերում տուբուլենտային գոտուց։ Եթե որևէ մեկը կասկածում է, թե այն համակարգը, որն օրենքը ուզում է կարգավորել, գտնվում է տուրբուլենտային գոտում, ես պիտի իր հետ չհամաձայնեմ։ Ես կարծում եմ՝ շատ էլ ուժեղ տուրբուլենտային գոտում ենք այսօր գտնվում՝ և բարձրագույն կրթության, և գիտության առումով»,- նշեց Դումանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: