Կառավարության շենքը զավթելու փորձի համար մեղադրվող 5 անձինք ազատ են արձակվել

Լուրեր

10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 28-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք էր կազմակերպվել, որի ընթացքում 21 անձ բերման էր ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։

Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել էր՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։

Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։

Դատարաններում քննության առարկա էր դարձել ինչպես նշված անձանց ձերբակալման իրավաչափության, այնպես էլ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։

Գործերը քննվում էին տարբեր դատավորների վարույթներում, նրանց որոշումների արդյունքում նշված բոլոր հինգ անձինք ազատության մեջ են։