Նավթի գները նվազել են
Տնտեսություն
30.01.2021 | 14:34Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունվարի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 52.14 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 55.04 դոլար: