Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը խախտել է օրենքը

Լուրեր

25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հետպատերազմյան Հայաստանում հանրության առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը գերիների ու անհետ կորածների վերադարձն է իրենց ընտանիքներ, զոհվածների դիակների հայտնաբերումը, նույնականացումն ու հուղարկավորումն է: Սակայն ամենօրյա կյանքը նաև այլ պահանջներ է ներկայացնում:

2014թ. հունիսի 21-ին ընդունված «Հանրային հատվածի կազմակերպություն­ների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը պետք է պատրաստեր ՀՀ-ի՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունները 2019թ. հաշվետու ժամանակահատվածի համար: Ցանկացած հաշվետվություն պետք է ներկայացվի ժամանակին: Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2014թ. հոկտեմբերի 24-ի թիվ 725-Ն հրամանով հաստատված հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի՝ «Ժամանակին լինելը ենթադրում է տեղեկատվության տրամադրումը որոշում կայացնելու ժամանակահատվածում: Եթե տեղեկատվությունը ներկայացվում է չափազանց մեծ ուշացումով, ապա այն կարող է կորցնել իր տեղին լինելը»։

2021թ. հունվարի 27-ի դրությամբ՝ ՀՀ Կառավարությունը չի պատրաստել օրենքով պահանջվող ֆինանսական հաշվետվությունները 2019թ. համար:

Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը մշակել է  «Հանրային հատվածի կազմակերպություն­ների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ: https://www.e-draft.am/projects/2171 կայքէջում նախագիծը տեղադրվել է 2019թ. դեկտեմբերի 10-25-ը, սակայն 2021թ. հունվարի 27-ի դրությամբ նշվում է, որ «Նախագիծը չի ընդունվել»: ՀՀ Ազգային ժողովի կայքի համաձայն՝ վերը նշված օրենքի նախագիծը ներառված է նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի թվում:

Ինչո՞ւ են այս ֆինանսական հաշվետվությունները կարևոր: Ինչո՞ւ են կարևոր ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները: Դրանք ցույց են տալիս ընկերության վիճակը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել երկարաժամկետ հեռանկարում ընկերության կայունության և կենսունակության մասին, ընկերության բաժնետերերին հնարավորություն են տալիս գնահատել ընկերության ղեկավարության գործունեությունը:

Պետության դեպքում՝ ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, զուտ ակտիվներում փոփոխությունների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները քաղաքական ղեկավարությանը լրացուցիչ օգտակար տեղեկատվություն են տրամադրում որոշումների կայացման համար, իսկ քաղաքացիներին՝ լրացուցիչ տեղեկատվություն երկրի ղեկավարության գործունեությունը գնահատելու համար:

Սա Նիկոլ Փաշինյանի Կառավարության կողմից ՀՀ օրենսդրությունը խախտելու առաջին դեպքը չէ: 2020թ. հունիսի վերջին ՀՀ իշխանությունն առանց որևէ հանրային քննարկման ընդունեց ցանկացած տնային տնտեսությանը վերաբերող գույքահարկի մասին կարևորագույն օրենքը:

Նիկոլ Փաշինյանի Կառավարության տրամաբանության համաձայն, եթե օրենքի նախագիծ ես մշակել և այն ներկայացրել ՀՀ Ազգային ժողով, գործող օրենքը կատարելն այլևս պարտադիր չէ:

Արտակ Քյուրումյան