ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեցին 2 հոգի
Հասարակություն
29.01.2021 | 11:53ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա՝ հունվարի 29-ի նիստում խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց 2 թեկնածու:
Առաջադրվել են Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը:
Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր նախագահ է ընտրում: