Զանգվածային խուզարկություններ Մոսկվայում՝ ընդդիմադիրների տներում․ ձերբակալվել են Նավալնիի եղբայրն ու նրա կողմնակիցները

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Մոսկվայում ոստիկանությունը խուզարկություններով միանգամից մի քանի հասցեներում է եղել ՝ խուզարկելով ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ու հաջակցություն նրա բողոքի ցույցերի հետ որևէ կապ ունեցող անձանց տները։

Հունվարի 27-ին խուզարկություններից հետո հետաքննիչները ձերբակալել են փաստաբան Լյուբով Սոբոլին, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբորը՝ Օլեգ Նավալնիին ու Pussy Riot-ի մասնակից Մարիա Ալյոխինային, գրում է Meduza-ն։ Նրանք որպես կասկածյալ են անցնում սանիտարահամաճարակաբանական նորմերի խախտման մասին քրեական գործով։

Նրանց ձերբակալել են 48 ժամով ու տեղափոխել են ժամանակավոր պահման խուց։ Ալեքսեյ Նավալնիի տարածաշրջանների շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովի կարծիքով՝ Օլեգ Նավալնիին, որին ավելի վաղ դատել էին «Իվ Ռոշեի» գործով, փորձում են պատանդ դարձնել՝ մինչ նրա եղբորը «Մատրոսկայա տիշինայից» ազատ կարձակեն։

Քննիչները 48 ժամով ձերբակալել են նաև «Բժիշկների դաշինքի» ղեկավար Անաստասիա Վասիլևային:

Ձերբակալվել է նաեւ Ալեքսեյ Նավալնիի օգնական Իլյա Պախոմովը, որը գտնվում էր քաղաքական գործչի բնակարանում: Պախոմովին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտման համար. հունվարի 17-ին օդանավակայանում Նավալնիի հետ հանդիպման ժամանակ ոստիկանին չենթարկվելու համար: