Գնաճի մեղմման հնարավորություն կլինի, եթե բնակչությանն ազատեք գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի գծով ավելացված արժեքի հարկից. Ա. Մանուկյան

Լուրեր

29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
Բոլորը

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր թանկացումների վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումներին իր ելույթը սկսեց երեք հիմնական շեշտադրումներով:
«Առաջինը մեթոդաբանական, որովհետև այստեղ թվերից շատ խոսվեց և այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք ԱՎԾ-ի մեթոդաբանությունը չի կարդում: Առաջինը՝ ասեմ, որ եթե նախկինում 470 ապրանք և ծառայություն էր, որն, ըստ էության, 1042 ներկայացուցչական ապրանք էր, ապա  2017 թվականի փետրվարի զեկույցը նայելով տեսնում ենք, որ մեթոդաբանությունը փոխվել է՝ դառնալով 452 ապրանք և ծառայություն, շուրջ 4000 ներկայացուցչական ապրանքներով »,- նշեց տնտեսագետը՝ նկատելով, որ ընդհանուր առմամբ այդ ամենում խնդիր չի տեսնում:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում հիմնական սպառման 24 ապրանք կա, որոնցից շուրջ 14-ի  դեպքում առկա է գնային բարձրացում: «Վեցի մասով կա գնային նվազեցում՝ շաքարավազը և այլն: Մեծ հաշվով հասկանում ենք, նաև ակնհայտ է՝ եթե ունես տնտեսական աճ, պետք է ունենաս գնաճ, բայց սրա հիմքերը պետք է փորձենք հասկանալ»,- շեշտեց Արտակ Մանուկյանը:
Տնտեսագետը թանկացումների հետևանքների մեղմման համար առաջարկով հանդես եկավ: «Օրինակ նայում ենք էներգակիրները՝ գազ, էլեկտրաէներգիա, ջուր, հիմնական բեռը կրում է բնակչությունը: Եկեք մի անգամ ընդառաջեք այս հասարակությանը, փորձեք ավելացված արժեքի հարկից հանել իմ  նշած այս երեք ուղղությունները»,- կոչ արեց  տնտեսագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: