Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը՝ դատական համակարգում փոփոխություններին մեծ թափ հաղորդել ասելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 16:26
«Նոայի» ֆուտբոլային կոմիքսն ու «ԱԶ Ալկմարի» տեսաանդրադարձը Երևանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:17
«Քարֆուր»-ում վտանգավոր սննդամթերք է արտադրվել․ ՍԱՏՄ
19.02.2026 | 16:10
Դատավորներն ազատ են խոսել իրենց և գործընկերների կարգապահական գործերի մասին․ Զորայր Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:06
Ուկրաինայի ԶՈՒ հարձակումներից հետո Բելգորոդում և հարակից շրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ են
19.02.2026 | 15:55
Ադելիա Պետրոսյանն ունի մեդալ նվաճելու բոլոր շանսերը․ օլիմպիական չեմպիոն Մարինին
19.02.2026 | 15:49
Որոնք են ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող 1-ին չորս ազգային փոքրամասնությունները՝ ըստ մարդահամարի տվյալների
19.02.2026 | 15:38
Ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայր Էնդրյուն. BBC
19.02.2026 | 15:30
Գյուլագարակի անտառապետը ձերբակալվել է
19.02.2026 | 15:22
«Ոչ թե Ծառուկյանի տունն է զննության ենթարկվել, այլ  նրան պատկանող հողատարածքը». փաստաբանը մանրամասներ է ներկայացնում 
19.02.2026 | 15:21
Երևանում ինչ են քննարկել Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները
19.02.2026 | 15:10
Հաջիևը հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «ոչ միայն արդարադատության իրականացում է, այլև 30-ամյա հակամարտության ավարտ»
19.02.2026 | 15:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.02.2026 | 15:00
ՀՀ-ում բենզինի գնի նվազում է կանխատեսվում // Աջափնյակի կրակոցներից տուժածների վիճակը կայուն է․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 14:56
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան
19.02.2026 | 14:45
ՌԴ-ն 2026 թվականին լայնածավալ ազդեցության արշավ կսկսի Հայաստանի դեմ. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայություն
Բոլորը

«Ես ուրախ եմ, որ մենք ըստ էության դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում շատ մեծ թափ ենք հաղորդել»,- երեկ Արդարադատության նախարարությունում ասաց վարչապետը։

Ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ փոփոխություններին մեծ թափ հաղորդել ասելով։

Եվ այսպես․ Կառավարությունը հաստատել և ԱԺ է ուղարկել նախագիծ, որով նախատեսվում է ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների դատավորների հաստիքները ավելացնել՝ համակարգը համալրելով քրեական մասնագիտացված 24 դատավորով։

Նրանք քննելու են ինչպես նախնական կալանքի, ձերբակալման իրավաչափության, այնպես էլ խուզարկության, գաղտնալսման թույլտվության վերաբերյալ միջնորդությունները։ 24 դատավորների վարույթում կլինեն նաև կոռուպցիոն գործերը։

Բացի այս, մեկ այլ նախագծով էլ, որն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունել է, կստեղծվեն հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը կարծում է, որ դատավորների նեղ մասնագիտացումը միայն դրական կազդի գործերի արդարացի քննության վրա։

Նեղ մասնագիտացում ունեցող դատավորները, մինչ աշխատանքի անցնելը, մեկամսյա վերապատրատում պետք է անցնեն, ինչը, սակայն, Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով, բավարար չէ։

Արա Զոհրաբյանն ասում է՝ ինչպես մեկամսյա վերապատրաստում անցած բժշկին կյանքդ չես վստահի, այնպես էլ՝ ճակատագիրդ այդքան կարճ հետագիծ ունեցող դատավորին։

Դադունցը հավելում է՝ դատավորները նաև ամենամյա վերապատրաստումներ կանցնեն։

Առաջարկվող նախագծում նշվում է, որ 2019 թվականի հուլիսի 1-ից 2020-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ դատարաններում քննվում են կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված 275 քրեական գործեր, իսկ դատախազությունը շուրջ 2.228 քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացնում է դատախազական հսկողութուն: Նախագծում նշվում է, որ եթե նույնիսկ նշված քրեական գործերի 30%-ը փոխանցվի՝ դատաքննություն իրականացնելու համար, ապա նշված ժամանակահատվածի համար քննվող կոռուպցիոն հանցագործությունների թիվը էականորեն կավելանա:

Փաստաբանների պալատի նախագահը կարծում է, որ նեղ մասնագիտացումներով դատավորներ ունենալը լավ է, բայց այս նախագծերի իրագործման ժամկետներից բացի՝ այլ մտավախություններ էլ ունի։

Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանը, այս գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը Factor TV-ին ասաց, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ նախագծին հավանություն է տվել։ Հիմա շենքային պայմանների վերակառուցման և վերազինման աշխատանքներն են տարվում, նաև սպասում են Ազգային ժողովի փաթեթների ընդունմանն ու ԲԴԽ-ի որոշմանը։

Կախված մասնագիտացումներից՝ կհստակեցվի նաև կոռուպցիոն դատավորների թվակազմը, կփոխվի դրույթը, ըստ որի՝ նոր ստեղծվելիք դատավորները պետք է ավելի բարձր վարձատրվեին, քան գործող դատավորները։ Այս կետն ԱԺ-ում դժգոհությունների առիթ էր դարձել։

Կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորների վարույթներում այլ գործեր չեն լինի, նրանց ծանրաբեռնվածությունը մյուսների համամատ ավելի թեթև կլինի։ Միաժամանակ, մասնագիտանալու համար նրանց կտրվի 1-2 ամիս ժամանակ։

Հավելենք, որ մասնագիտացված դատավորներին ընտրելու է Բարձրագույն դատական խորհուրդը։ Ակնկալվում է երկու նախագիծն էլ խորհրդարանում ընդունել և կյանքի կոչել մինչև տարեվերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան