Սեռական բռնություն, նվաստացումներ, ծեծ․ իրավապաշտպան կազմակերպությունները Բելառուսում խոշտանգումների մասին զեկույց են հրապարակել

Լուրեր

27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընդդեմ խոշտանգումների» ռուսական իրավապաշտպան կազմակերպությունն ու «Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը» զեկույց են հրապարակել Բելառուսում ոստիկանների կողմից բռնությունների ու երկրի իշխանությունների անգործության մասին, որոնք չեն զբաղվում հարյուրավոր բողոքների քննմամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Փաստաթղթում մանրամասն նկարագրված է 13 քաղաքացիների գործերը, որոնք, ինչպես և հարյուրավոր այլ մարդիկ, տուժել են իշխանությունների կողմից բանեցված բռնության պատճառով՝ 2020 թվականի օգոստոսի 9-ից 13 ընկած ժամանակահատվածում»,- հայտնել են իրավապաշտպանները։

Նրանցից գրեթե բոլորն անցորդներ են եղել, որոնք չեն մասնակցել նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերին։ Կազմակերպության տվյալների համաձայն՝ տուժածների մեծ մասը ստիպված է եղել անցնել, այսպես կոչված, «միջանցքով», երբ իրավապահ մարմինների աշխատակիցները երկու շարքով կանգնել են, նրանց մեջտեղով անցնող ձերբակալվածներին մահակներով հարվածներ հասցնելու համար, ինչի հետևանքով նրանցից մեկի թմկաթաղանթը պատռվել է, մի քանիսը կոտրվածքներ են ստացել։

Բացի այդ, իրավապաշտպանները մատնանշում են անվտանգության ուժերի կողմից իրականացված այլ խոշտանգումների մասին, մասնավորապես `սեռական բռնություն, սեռական բռնության մասին սպառնալիքները, նվաստացումը, անբնական դիրքերով երկար ժամեր մնալը և գերբնակեցված խցերում առանց ջրի և սննդի պահելը:

 

Տաթև Ֆռանգյան