Սկսվել է թուրքական զինուժի ներհոսքը Ադրբեջան․ թուրքագետ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Թուրքիայի արտաքին ագրեսիվ քաղաքականության համար էլ է նորություն ռազմաբազաների ու զորքերի տեղակայումը աշխարհի տարբեր կետերում։ Այդպիսի մոտ մեկ տասնյակ վայրեր կան, որ թուրքական զինուժ է տեղակայվել։ Այս մասին այս լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ սկսվել է նաև թուրքական զինուժի ներհոսքը դեպի Ադրբեջան։ Սաֆրաստյանը նշում է՝ Նախիջևանում թուրքական բազան փաստացի գոյություն ունի, թեև դե յուրե դեռ ձևակերպված չէ։ Իսկ Ադրբեջանի մնացած տարածքներում, ըստ թուրքագետի իրականացրած մոնիթորինգի, թուրքական երեք բազա է տեղակայվելու։

Ավելին, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, թուրքական իշխանությունները ապագայում կմտածեն նաև Կասպից ծովի ափերի մոտ ռազմաբազա ունենալու մասին։
Նա նաև հավելեց, որ Թուրքիայի պանթուրքական, պանիսլամիստական ու նեոօսմանյան գաղափարները ագրեսիվ արտաքին քաղաքականության հենքն են, բայց նպատակը դրանք չեն։ Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան փորձում է քաշային մեկ այլ կատեգորիա բարձրանալ։

«Էրդողանը փորձում է Թուրքիային հաղորդել այնպիսի կարևորություն, որ այդ երկիրը կարողանա աշխարհում օրակարգ թելադրողների կազմում լինել կամ գոնե մոտ լինել նրանց։ Երբեմն անհասկանալի ագրեսիվ քաղաքականության տակ հենց այս մղումներն են ընկած»,- պարզաբանեց Սաֆրաստյանը։

Այնուամենայնիվ, ըստ թուրքագետի, այդ երկրի ռեսուրսները և հեղինակությունը թույլ են այդպիսի վերելքի համար, թեև Անկարան շարունակ ձգտում է դրան։ Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկը տեխնոլոգիական հետամնացությունն է Արևմուտքի համեմատությամբ։

Սաֆրաստյանը օրինակ է բերում թուրքական անօդաչուները, որոնք կախված են արևմտյան բաղադրատարրերից։ Ըստ այդմ՝ Թուրքիան փորձում է ստանալ այդ տեխնոլոգիաները, ստեղծել սեփականը։