Կրթությունը և առողջապահությունը 20%-ով կթանկանան հարկային ճեղքը լրացնելու որոշման պատճառով․ տնտեսագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Պատերազմից հետո Հայաստանի տնտեսության ճգնաժամը խորացել է, դրան ավելացել են նաև արտաքին գործոններ՝ ապրանքների թանկացման տեսքով։ Այս իրավիճակից ելքերի մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ։

-Պարո՛ն Խաչատրյան, նախ ախտորոշենք իրավիճակը Հայաստանի տնտեսությունը հիմա ավելի է գնում դեպի ճգնաժա՞մ, թե՞ վերականգնվում է։

-Դատելով ցուցանիշներից՝ ճգնաժամն ավելի է խորանում, ու քանի դեռ երկրում անվտանգային, քաղաքական կայունություն ձևավորված չէ, դժվար է սպասել, որ տնտեսությունում որևէ դրական տեղաշարժ տեղի կունենա։

Գաղտնիք չէ, որ անվտանգային կոմպոնենտը շատ կարևոր է տնտեսության զարգացման, աշխուժացման համար, ու քանի դեռ այդ կոմպոնենտը չկա, օրինակ՝ նույն ներդրումների, անգամ նույն բնակչության՝ համեմատաբար մեծ ձեռքբերումներ, մեծ գնումներ կատարելու հակվածությունը փոքրանում է։ Եթե սրան գումարենք նաև պետության վարած տնտեսական քաղաքականության բացակայությունը՝ բառի բուն իմաստով, ապա պատկերն ավելի է ամբողջականանում։ Եվ, ըստ էության, մենք ականատես ենք լինում, թե ինչպես ամեն ամիս վիճակը էլ ավելի է վատթարանում։

Ապաշրջափակման կամ հաղորդակցության ուղիների բացման կողմնակիցները նշում են, որ եթե երկրները միմյանց հետ առևտուր են անում, ապա նրանք հակված չեն լինի պատերազմի։ Մեր տարածաշրջանում տեսնո՞ւմ եք նման եզրակացություն անելու հիմքեր։

-Իհարկե՝ ոչ, որովհետև նույն Թուրքիայի հետ, թեև փակ սահմաններով, մենք տարիներ ի վեր բավական շոշափելի առևտրաշրջանառություն ենք ունեցել։ Բայց դա, ակնհայտորեն տեսանք, որևէ կերպ չխոչընդոտեց, որ Թուրքիան ուղղակի մասնակցություն ունենա 44 օր տևած պատերազմին, և դրանից հետո էլ իրենց ագրեսիվ տարածքային հավակնությունները Թուրքիայի իշխանությունները չփոխեցին։ Հետևաբար, իմ կարծիքով՝ միամիտ է այդ կարծիքը, որ եթե մենք այդ երկրների հետ խորացնենք տնտեսական հարաբերությունները, մեր անվտանգային բաղադրիչը տարածաշրջանում ավելի կմեծանա։

Հակառակը, 21-րդ դարում աշխարհը փափուկ ուժին է գնում։ Ու շատ երկրներ իրենց ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում փորձում են ոչ թե այդ բիրտ ուժի, պատերազմի, զենքի լեզվով լուծել, այլ սոցիալական, մշակութային, այդ թվում նաև տնտեսական կոմպոնենտը օգտագործելով։ Եվ, իմ խորին համոզմամբ, Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ մեծ պատրաստակամությամբ մեր երկրում թե՛ ներդրումներ կկատարեն, թե՛ ավելի կխորացնեն իրենց առևտրատնտեսական հարաբերությունները՝ քաջ գիտակցելով, որ դրա արդյունքում ուղղակի մեր երկիրը իրենցից տնտեսական կախվածության մեջ է ընկնելու՝ իր բոլոր բացասական հետևանքներով։

-Դեկտեմբերին ընդունվեց մի որոշում, որ արտոնությունները, որոնք առկա են Հայաստանի հարկային դաշտում, ավելի նվազեցվեն և, փաստորեն, կրթական, առողջապահական ծառայությունները նույնպես կարող են հարկվել։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։

-Երբ տնտեսությունն անկման փուլում է գտնվում, հարկերը բարձրացնելն անթույլատրելի է։ Սա ակադեմիական, դասագրքային ճշմարտություն է։ Այն, որ օրինակ, կրթական և առողջապահական ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, դրա մի մասն է։ Ընդ որում՝ դա ուղղակիորեն ենթադրում է, որ առնվազն 20 տոկոսով թե՛ կրթական, թե՛ առողջապահական ծառայությունները թանկանալու են։ Ու դա է՛լ ավելի է լարելու սոցիալական լարվածությունը երկրում։

Եթե փորձենք հիմնավորել այս քայլերը, կստացվի, որ լավ օրից չէ, որ դրան դիմում են, որովհետև բյուջեն պետք է փողով ապահովել։ Ի՞նչ անել, եթե ոչ սա։

-Անշուշտ՝ համաձայն եմ դիտարկման հետ, որ պետությունը պետք է բյուջեն լցնի, բյուջեն լցնելու լավագույն տարբերակը հարկերը բարձրացնելն է։ Բայց իրականում սա կործանարար է։ Այսինքն՝ այստեղ մենք ձնագնդի էֆեկտով ավելի ու ավելի ենք խրվելու ճգնաժամի մեջ։ Որովհետև հարկերը բարձրացրեցինք, որոշ բիզնեսներ փակվելու են, աշխատատեղերը կրճատվելու են, սոցիալական բեռը մեծանալու է։ Ու թվում է, թե բարձրացված հարկերի հետևանքով պետությունը որոշակի մուտքեր է ունենալու։ Բայց այդ մուտքերը ստիպված են լինելու ուղղել այս մարդկանց սոցիալական խնդիրները լուծելուն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան