Արմեն Թռչունյանը հետմահու արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի ռեկտորատի ընդլայնված նիստին:

Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագիրը` գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնվեր աշխատանքի համար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանին հետմահու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: Մեդալը տրվել է Արմեն Թռչունյանի որդուն` Կարեն Թռչունյանին:

Մինչ պարգևի հանձնումը Վ. Դումանյանն անդրադարձել է նշանավոր գիտնականի մեծ ավանդին, ինչն իր առանձնահատուկ տեղն ունի ինչպես ԵՊՀ-ում և Հայաստանի գիտության համակարգում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

«Համալսարանն առաջին հերթին ավանդույթների պատմություն է, որն առաջին հերթին կերտում են մարդիկ` ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: ԵՊՀ 100-ամյա գիտակրթական և մշակութային կյանքում առանձնակի դերակատարում ունեցած մարդկանցից մեկն է Արմեն Թռչունյանը` հայաստանյան գիտության առաջամարտիկը, դասական իմաստով պրոֆեսորը: Մարդ, ում կենսագրության ամեն մի տողը գործունեության մի մեծ փուլ է բնորոշում: Մարդ, ով ստեղծել է գիտական դպրոց` ղեկավարելով շուրջ 3 տասնյակ գիտական` թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ Թռչունյանն իբրև ԲՈՀ-ի նախկին նախագահ զգալի ներդրում է ունեցել նաև գիտական վարչարարության ասպարեզում:

Մեծ գիտնականի որդին` Կարեն Թռչունյանը հպարտությամբ է պատմում, որ հայրը՝ որպես հրավիրված դասախոս, դասախոսություններով հանդես է եկել մի շարք երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում. դասավանդել է ԱՄՆ 22 նահանգների առաջատար բուհերում, որոնց թվում` Չիկագոյի, Բերկլիի և Սթենֆորդի համալսարաններում: Նրա գիտական հոդվածների մեծ մասը հրապարակվել է արտերկրի վարկանիշային գիտական ամսագրերում:

Նշենք, որ Կարեն Թռչունյանը, շարունակելով հայրիկի ճանապարհը, զբաղվում է գիտությամբ և նպատակ ունի հասնել հոր գիտական թեզիսների ապացուցմանն ու գրանցմանը. «Ես սա ընդունում եմ որպես պարտավորություն` շարունակել նրա կենսաֆիզիկայի և կենսաքիմիայի գիտական հետազոտությունների գործը»:

ԵՊՀ ռեկտորատի նիստում հակիրճ ներկայացվել է նաև պրոֆեսոր Արմեն Թռչունյանի գիտական գործունեությունը` նրա ավանդները, ստացած պարգևներն ու մանկավարժագիտական գործունեությունը Հայաստանում և արտերկրում: Նշենք, որ 2004 թվականին Արմեն Թռչունյանն արժանացել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալի, եղել է ՀՀ Նախագահի մրցանակակիր բնագիտության բնագավառում:

Ռեկտորատի նիստին ներկա է եղել նաև պրոֆեսորի այրին` տիկին Անահիտը:

Նիստի օրակարգում ներառված էր նաև երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը: Քննարկման ընթացքում նշվել է, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերականով դիմել է բուհերին` առաջարկելով դասերը կազմակերպել առավելապես առկա ձևաչափով` պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները: Միաժամանակ նախարարը նշել է, որ բուհերն ունեն ակադեմիական ազատություն, և իրենք պետք է որոշեն ուսումնական գործընթացի կազմակերպման ձևաչափերը:

Ռեկտորատի նիստի մասնակիցները նախարարին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են պատերազմի մասնակից ուսանողների, մասնակիցների ուսանող զավակների, կնոջ կամ ամուսնու ուսման վարձավճարների փոխհատուցմանը, տարկետման կարգին, պետական բյուջեի ոլորտային հատկացումներին և այլ խնդիրների: