Ադրբեջանը 17 օտարերկրյա և ՀՀ 4 քաղաքացու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել 17 իբր «վարձկանների» նկատմամբ, որոնք Արցախյան պատերազմում կռվել են հայկական Զինված ուժերի կազմում։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Գլխավոր դատախազությունը 62 քրեական գործ է հարուցել՝ կապված Հայաստանի ԶՈւ-ի կողմից «Ադրբեջանի դեմ սանձազերծված» պատերազմի ու դրա ընթացքում իրականացված այլ հանցագործությունների հետ։ 21 անձի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, որոնց թվում են Հայաստանի 4 քաղաքացի և 17 օտարերկրյա վարձկան»,- ասել է Ալիևը գերատեսչության կոլեգիայի նիստում։

Նշենք, որ հետախուզում հայտարարված քաղաքացիների մասին կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում։ Պարզ չէ, թե ովքեր են «օտարերկրյա վարձկանները»։ Ըստ երևույթին, խոսքը տարբեր երկրներից Արցախյան պատերազմում որպես կամավոր մասնակցած սփյուռքահայերի մասին է, որոնց ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ ներկայացնել որպես վարձկանների։

Հիշեցնենք՝ օրերս էլ պարզ դարձավ, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լիբանանի երկու հայազգի քաղաքացիների նկատմամբ, որոնք մասնակցել են Արցախյան պատերազին։ Խոսքը Հակոբ Թերզյանի ու Հակոբ Հաջիրյանի մասին է, որոնք մեղադրվում են ահաբեկչության, ապօրինաբար զենք կրելու, սահմանի անօրինական հատման, զինված ուժերի ստեղծման ու այլ հանցանքների մեջ։

Էմմա Չոբանյան