Ադրբեջանն իրականում ՌԴ-ի և Իրանի դաշնակիցն է․ Կոնգրեսը պիտի դադարեցնի Բաքվին նրանց հետ կապ տրամադրել․ National Interest

Լուրեր

08.11.2024 | 12:45
Գյումրին ստվերային էր կառավարվում. ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.11.2024 | 12:34
Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծաքանակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով․ ՔԿ
08.11.2024 | 12:22
Գյումրին կոլապսի մեջ է, քաղաքապետարանի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել. ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.11.2024 | 12:10
ՊԵԿ-ը կանխել  է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ
08.11.2024 | 12:05
Գյումրին նոր հանայնքապետ չընտրեց. ՔՊ-ն թեկնածու չի առաջադրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.11.2024 | 12:01
Փաշինյանը հանդիպել է Մակրոնին, Գյումրիում արտահերթ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
08.11.2024 | 11:55
Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքն արգելում են ընտրությունը ռազմական դրության ժամանակ. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.11.2024 | 11:43
Բաքվում կայանալիք COP29-ին ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը
08.11.2024 | 11:32
Գյումրու ավագանու նիստը հետաձգվել Է. քվորում չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.11.2024 | 11:18
Գյումրու ավագանին համայնքի նոր ղեկավար է ընտրում. ՈՒՂԻՂ
08.11.2024 | 11:07
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե չնայած ՀՀ-ի հետ բանակցությունների առաջընթացին, «կան որոշակի սպառնալիքներ»
08.11.2024 | 11:03
Ընտրական օրենսգրքում փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
08.11.2024 | 10:57
Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններն ու Հարավային Կովկասում զարգացումները
08.11.2024 | 10:47
Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ. հայտարարություն
08.11.2024 | 10:36
«ՔՊ-ն Ավինյանի նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռել է»․ «Ականատես»-ը բաց նամակ է հղել Դատախազությանը
Բոլորը

Պատճառներից մեկը՝ ինչո՞ւ է Պետքարտուղարությունը շարունակում խափանել Ադրբեջանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելը, այն է, որ Կոնգրեսում կա հիմնարար անհամապատասխանություն Ադրբեջանի ընկալման ու այդ երկրի իրական գործողությունների միջև։ Այս մասին ասվում է National Interest պարբերականի անդրադարձում։

Հոդվածագիր Մայքլ Ռուբինը նշում է, որ ԼՂ-ում հիմա զենքերը լռել են, Հայաստանն ազատ արձակել է ռազմագերիներին, և դիվանագետները ճնշում են Ադրբեջանին՝ նույնն անել։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ԱՄՆ-ն համանախագահ է Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ, փորձում է վերականգնել իր դիվանագիտական նշանակությունը, քանի որ Ադրբեջանն անսպասելի հարված է հասցրել ՄԽ-ին և ԱՄՆ Պետքարտուղարությանը 2020 թվականի սեպտեմբերին վիճելի տարածքի վրա ռազմական հարձակմամբ։ Այդ գործողությունը հակասում է Ազատության աջակցության ակտին, որը Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։

Հոդվածում ասվում է, որ մինչ հայկական լոբբին առաջ է տանում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ադրբեջանցի դիվանագետներն ու լոբբիստները երկար ժամանակ պահպանել են ցածր, սակայն հավասարապես արդյունավետ ներկայություն Կոնգրեսում, որտեղ նրանք ներկայացնում են Ադրբեջանը՝ և՛ որպես դաշնակից ահաբեկչության դեմ պայքարում, և՛ որպես տարածաշրջանային պատվար, որը դիմակայում է Ռուսաստանին ու Իրանին։ Կարևոր է նաև այն, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը և մի շարք չգրանցված գործակալների խմբեր ազդում են սենատորների ու կոնգրեսականների վրա՝ նշելով, որ Հայաստանը կապված է և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ։

«Ճիշտ է, որ Հայաստանը կապեր ունի Իրանի ու Ռուսաստանի հետ։ Թուրքիան ու Ադրբեջանը տնտեսական շրջափակման մեջ են պահում Հայաստանը և Իրանին դարձնում կենսական կարևորության տնտեսական ուղի, որի միջոցով Հայաստանը կարող է արտահանել գյուղատնտեսական ու որոշ արդյունաբերական ապրանքներ։ Ռուսաստանն էլ ռազմաբազա ունի Գյումրիում, զորքերը հիմնականում մնում են այնտեղ ու ակտիվ գործողություններ չեն ծավալում Հայաստանում կամ Կովկասում։ Հայերը, որոնց հետ ես խոսել եմ, ներառյալ նրանք, որոնք ավելի փիլիսոփայորեն են կողմնորոշված դեպի Արևմուտք, ասում են, որ ռուսական ներկայությունն ավելի շատ ծառայում է որպես զսպիչ գործոն թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ, քան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հաստատում»,- գրում է Մայքլ Ռուբինը՝ հավելելով, որ Ադրբեջանի կապերը Իրանի ու Ռուսաստանի հետ վերջին տարիներին ավելի են խորացել և նշանակալի ռազմավարական նշանակություն ունեն, քան Հայաստանի հետ։

Չնայած Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ միշտ չէ, որ դրական են եղել, վերջին տարիներին Թեհրանի ու Բաքվի միջև հարաբերություններն ավելի ջերմացել են։ Մասնավորապես, 2004 թվականին, երբ երկու երկրները գազային պայմանագիր ստորագրեցին, որով Իրանը գազ է մատակարարում Նախիջևանին, իսկ Ադրբեջանը՝ Իրանի հյուսիսարևելյան շրջաններին։ Բացի այդ, 2015թ․ Իրանը հայտարարեց, որ սատարում է Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ-ում և երկու երկրները ձևավորել են միասնական պաշտպանական հանձնաժողով։ Վեց ամիս անց էլ հուշագիր է ստորագրվել հյուսիս-հարավ երկաթուղու կառուցման շուրջ։

«Թրամփի վարչակազմն իրականացնում էր Իրանի վրա «Առավելագույն ճնշման» քաղաքականություն, Ադրբեջանն էլ դարձավ Իրանի կենսական կարևորության միջանցքը։ 2020թ․ հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան Իրանի արտահանումը կազմել է 1․5 մլրդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմում էր 4․3 մլն դոլար»,- գրում է լրատվամիջոցը։ Հոդվածում նաև ասվում է, որ այս երկկողմ հարաբերությունների մի շարք ասպեկտներ պետք է ահազանգ հնչեցնեին Վաշինգտոնում։ Մասնավորապես, 2016թ․ հունիսի 6-ին Գերմանիա կատարած այցի ընթացքում Ալիևն ընդունեց, որ Ադրբեջանը զենք է գնում Իրանից։

Հոդվածագիրը նշում է, որ Ալիևը հիմա բաց խոսում է Հայաստանի հաշվին Իրանի ու Ռուսաստանի հետ Ադրբեջանի համագործակցության մասին։ Հոդվածում խոսվում է նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին։

«Մոսկվայի ու Բաքվի միջև սահմանի գծանշումը 2010 թվականին հնարավորություն տվեց վերացնել տնտեսական համագործակցության խոչընդոտը։ 2001թ․ Ադրբեջանից Ռուսաստան ներմուծումը կազմում էր 100 մլն դոլար, հիմա՝ 2 մլրդ։ Ալիևը թույլ է տալիս Ռուսաստանին Ադրբեջանում անցկացնել մշակութային ու կրթական ծրագրեր։ Վերջին տասնամյակում ակատեսն ենք բազմաթիվ տնտեսական համաձայնագրերի, հատկապես՝ էներգետիկ ոլորտում։ Ռազմական առևտուրը նույնպես աճել է։ 2017թ․, օրինակ, ադրբեջանական բանակը ՌԴ-ից ստացավ հակատանկային հրթիռային նոր համակարգ»,- գրում է Մայքլ Ռուբինը՝ հավելելով, որ Ադրբեջանը Չոչուք Մարջանլի գյուղում, որը գրավել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, կոնֆերանս անցկացրեց ռուս ու ադրբեջանցի պաշտոնյաների համար։ Հետաքրքիր էր կոնֆերանսի անվանումը՝ «Բաքու-Մոսկվա աշխարհաքաղաքական առանցք․ Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է»։ Այս զգացողությունը փոխադարձ է, քանի որ 2020թ․ ապրիլի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանը հռչակեց «Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր»։

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ ռազմավարական կեցվածքը տուժեց, քանի որ Բուշի, Օբամայի ու Թրամփի վարչակարգերը ցանկանում էի համագործակցության պատրաստակամություն տեսնել Վլադիմիր Պուտինի մոտ, որը երբեք չի եղել։ Նույնը՝ նաև Թուրքիայի ու Չինաստանի դեպքում։ Սակայն ամերիկացի առաջնորդները խաբվել են։

«Ադրբեջանն էլ պետք է ներառվի այդ ցուցակում։ Ադրբեջանի դեսպանատունը և նրա լոբբիստները կարող են Ադրբեջանը ներկայացնել որպես երկիր, որը կանգնել է ԱՄՆ-ի կողքին 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ, բայց դա այսօրվա Ադրբեջանը չէ։ Հիմա Ադրբեջանը դարձել է Իրանի ու Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը՝ պահպանելով արևմտամետ տեսքը՝ Վաշինգտոնից ռազմավարական շրջադարձի համար պատասխանատվությունից խուսափելու համար։ Պարզ ասած՝ այսօր Ադրբեջանին աջակցելը կամ զինելը նշանակում է Կրեմլին կամ Խամենեիին իշխանություն տալ, այլ ոչ թե տարածաշրջանում բերել անվտանգություն կամ ամերիկյան շահեր»,- եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան