Մեր երկրում հաստատվել է դատարանների նախարարություն, բուրգ, որը ինչ-ինչ բարեփոխումներով մինչ օրս գործում է․ ԲԴԽ անդամի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է: Թեկնածուներին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Ջհանգիրյանն իր ելույթում անդրադարձավ ԲԴԽ-ի խնդիրներին։

«ԲԴԽ հիմնական առաքելությունը դատավորների և դատարանների անկախության երաշխավորումն է։ Այստեղից հետևում է, որ այդ մարմինը պետք է լինի անկախ, գործի անկախ, որպեսզի կարողանա երաշխավորել դատարանների և դատավորների անկախությունը»,-նշեց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ խորհրդի սահմանադրական և օրենսդրական երաշխիքները բավարար են մարմնի անկախ գործունեությունը ապահովելու համար:

Ջհանգիրյանն անդրադարձավ նաև ստորադաս դատարանների անկախությանը վերադաս դատարաններից հարցին։ Նրա խոսքով՝ ստորադաս դատարանները ֆունկցիոնալ առումով կախված են վերադաս դատարաններից։

«2007-ին ընդունված դատական օրենսգիրքը, ըստ էության, մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայությամբ։ Բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը, կարողանում է պարտադրել ստորադաս դատարանների դատավորներին իրեն ցանկալի որոշում կայացնել։ Օրենսգիրքը հստակ գործեց 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր մարդիկ անհիմն, հորինած, մոգոնած մեղադրանքներով ազատազրկման դատապարտվեցին, կալանավորվեցին և այլն։ Կարծում եմ՝ այդ բուրգը, ինչ-ինչ բացառություններով, մինչև օրս գործում է»,- ընդգծեց Ջհանգիրյանը:

Նրա կարծիքով՝ գործող դատական համակարգը հնի ժառանգորդն է և իներցիայով շարժվում է առաջ։ «Գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս մաքրելու, զտելու դատական համակարգը և այդ հնարավորությունից պետք է օգտվել»,- նշեց ԲԴԽ անդամի թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում։