Առողջապահության նախարարը չի հերքում, որ մայրը դեղագործական ընկերությունում «փայաբաժին» ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավաբանական կրթությունը, ոլորտի փորձառությունը, կստեղծեն բավարար հանգամանքներ, որպեսզի լավագույնս փորձեմ ճիշտ քաղաքականություն մշակել առողջապահության ոլորտում։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով այն քննարկումներին, թե ինքը բժշկական կրթություն չունի, այլ իրավաբան է։

Անդրադառնալով դիտարկմանը, թե  խոսակցություններ կան այն մասին, որ նախարարի ամուսինը  և արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը բիզնես շահեր ունեն, Անահիտ Ավանեսյանը նշեց. «Ամուսինս՝ Ստեփան Ավանեսայնը, որևէ ձևով ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ, և որևէ բիզնես շահ չունի Արսեն Թորոսայնի հետ։ Ես և ամուսինս այդ ընկերությունում փայաբաժին չունենք։ Մայրս, այո՛, փոքր փայաբաժին ունի»։

Հարցին, թե այստեղ շահերի բախում չի՞ նկատում, նախարարն արձագանքեց, որ ինքը շահերի բախում չի տեսնում։

«Առողջապահության նախարարությունը, ինչպես բոլոր գերատեսչությունները առաջնորդվում են գնումների մասին օրենքով և մրցույթի միջոցով մասնակցում են, և լավագույն առաջադրող գինը շահում է»,- ասաց նորանշանակ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: