Արարատի սիրտը պաշտպանած վկայականը, մարմնի անթիվ վերքերն ու որդու ծննդյան երազանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
Բոլորը

Իջևանի ոստիկանության ՊՊԾ դասակի հրամանատարի օգնական Արարատ Մինասյանը կամավոր Արցախ մեկնածներից է։ Վիրավորվելիս ոստիկանական վկայականն է փակել բեկորի ճանապարհը, որ չդիպչի սրտին։ Այդ մասին հետո՝ ավելի ուշ էր իմանալու։

Վկայակայանը տեսնել չկարողացանք՝ Իջևանի ոստիկանությունից տարել են Պաշտպանության նախարարություն։ Իսկ բեկորները միայն Արարատի կրծքավանդակի հատվածում չէ, որ եղել են. նոր-նոր է կարողանում հանգիստ ջուր խմել, այն էլ՝ իր ձեռքով։

Երբ և ինչպես եղավ դեպքը հարցերին պատասխանելուց առաջ՝ նախ շնորհակալություն է հայտնում բժիշկներին։ Հետո հաջորդում է լռությունը. ասում է՝ արդեն 4 ամիս է անցել, բայց պատմելիս էլի շունչը կտրվում է: Արարատ Մինասյանն Իջևանի ոստիկանության բաժնի 20 կամավորներից մեկն էր, որ սեպտեմբերի 28-ին գնաց Վանաձոր՝ վերապատրաստման, հետո՝ առաջնագծում կռվելու։

Շուշին նրանց համար պիտի դառնար ճամփաբաժան, մինչդեռ շատերի ճամփան հենց այդտեղ էլ ընդհատվեց: Հոկտեմբերի 4-ի ցերեկը, մոտ ժամը 4-ին, Շուշիում առաջին պայթյունն էր լինելու, մինչ այդ Արարատը զանգում է տուն. որդու տարեդարձն էր։

Կինը՝ Եվգենյան ասում է՝ առաջին տարին էր, որ տղայի ծնունդը չէին նշելու. սիրտ չկար: Արարատը ստիպում է՝ տղան 7-րդ տարեդարձի մոմերը պիտի անպայման փչի։

Արենը, սակայն, ո՛չ այդ տորթի, ո՛չ մոմերը փչելիս պահած երազանքի մասին հայրիկին չէր կարողանալու պատմել. հեռախոսահամարն անհասանելի էր: Ի՞նչ իմանար, որ մոմերը փչելիս, մինչ հայրիկին տեսնելու մասին ցանկություն էր պահում, նա կյանքի ու մահվան արանքում պայքարում էր՝ հանուն կյանքի։ Ոստիկանները Շուշիի մշակույթի ակումբում հանձնարարականներ էին ստանալու՝ ուր են գնալու, ինչ է պետք անել։

Հանձնարարական ստացողների առաջին խմբում 500 ոստիկանից մոտ 130-ն են եղել, նրանցից մեկը՝ Արարատը։ Ասում է՝ 10-15 րոպե էր, ինչ ներսում էին։

Չի հիշում, թե փլատակների տակ ինչքան մնացին՝ գիտակցությունը կորցրել էր։ Առաջինը դրսում գտնվող ոստիկաններն են հասել օգնության։ Շուշիի բուժկետից տարածված տեսանյութը տևական ժամանակ նայել չէր կարողանում։ Տեսանյութի տղաներից մեկը ինքն է։ Հետո արդեն Ստեփանակերտի հիվանդանոցում էր՝ առաջին բուժօգնություն ստանալու և Երևան տեղափոխվելու համար։

Երևանում արդեն Արարատին առաջին վիրահատությունն էր սպասում։ Դրանից 5 օր անց միայն Եվգենյային թույլ տվեցին ամուսնուն տեսնել։

Վիրավորումից մոտ 4 ամիս անց և 2-րդ վիրահատությունից հետո վերքերի մեծ մասը սպիացել է. ասում է՝ մյուսներն էլ մի օր կսպիանան, մի օր էլ նաև աջ ձեռքով ջուր կխմի, բայց ոչ բոլոր ցավերն է, որ անցյալում կմնան․ 7 կորուստ ունեն, 3-ը՝ իր ջոկից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան