Իրանը շահագրգիռ է, որ հայկական բանակը արագ վերականգնվի․ Ոսկանյան

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Պատերազմից հետո Իրանը շահագրգիռ է, որ հայկական բանակը վերականգնվի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա բացատրեց, որ երբ հայկական բանակը ապահովում է հայկական սահմանների անվտանգությունը, դրանով իսկ օգնում է Իրանի հյուսիսային նահանգներում անվտանգության հաստատմանը։

Ըստ իրանագետի, Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է նաև Հայաստանի զինված ուժերի վերազինման հարցում, քանի որ հայկական բանակի կարողությունների ավելացման հետ այն կարողանում է զսպել թուրքական և ադրբեջանական ուժերի մի մասին, և դրանք չեն ուղղվում հենց Իրանի դեմ։

Ինչ վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին, ապա, ըստ իրանագետի, միամտություն կլիներ կարծել, թե Իրանը չի աշխատում այս պետությունների հետ։ Ոսկանյանի խոսքով՝ այս պետությունների հետ Իրանի խնդիրները ժամանակ առ ժամանակ սառեցվում են՝ ժամանակավոր դաշինքների ստեղծման փուլում, ինչպես եղել է Սիրիայում։