Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասել. Սեյրան Օհանյանը հաստատում է՝ միասին են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում. Շուշիում մենք իրար հետ ենք եղել»,- այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով  ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, ըստ որի նոյեմբերի սկզբին ինքը Շուշիում եղել է Սեյրան Օհանյանի հետ իրար հետ էլ նույն մեքենայով այնտեղից դուրս են եկել:

«Ես այդ մասին մի քանի հարցազրույցներում ասել եմ: Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքը  աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Դեռ ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել և գնացել համապատասխան աշխատանքներ է կատարել ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների: նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5.30 մենք միասին նույն մեքենայով դուրս ենք եկել: Այնուհետև տարբեր խնդիրներ ենք կատարել: Նոյեմբերի 7-ին ինքը խնդրել է, ես իմ մեքենայով իրեն բերել եմ Երևան»,-  ասաց Օհանյանը: