Հաստատվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կանոնակարգը. ԿԳՄՍՆ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով բնակչության առողջության ամրապնդումը և ակտիվ հանգստի կազմակերպումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում սպորտի դերի բարձրացումը, այս տարվա հունիս-հուլիս ամիսներին անցկացնելու է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել ՀՀ մարզերից, Երևանից և Արցախի Հանրապետությունից հայտ ներկայացրած ընտանիքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 11 հունվարի 2021 թվականի 14-Ա/2 հրամանով հաստատվել են մրցույթի կանոնակարգը, անցկացման ծրագիրը՝ չորս տարիքային խմբերի և հաշմանդամություն ունեցող ընտանիքների (անվասալյակով տեղաշարժվող) համար: Հանրապետության լավագույն մարզական ընտանիքի կոչման համար պայքարելու են երկու փուլով. առաջին՝ մարզային փուլն անցկացվելու է ՀՀ մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում, իսկ երկրորդ՝ հանրապետական եզրափակիչ փուլը կկայանա Ծաղկաձորում: Մրցույթը կանցկացվի չորս տարիքային խմբերով՝

1) 1-ին խումբ` 6-8 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2013-2015 թթ.),
2) 2-րդ խումբ` 9-11 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2010-2012 թթ.),
3) 3-րդ խումբ` 12-14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2007-2009 թթ.),
4) 4-րդ խումբ` 15-16 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2005-2006 թթ.):

Հաշմանդամություն ունեցող անձանց (հայրը կամ մայրը տեղաշարժվում են սայլակով) ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին կմասնակցեն 2 տարիքային խմբով՝ 6-9 (2012-2015 թթ.) և 10-13 տարեկան երեխա ունեցող (2008-2011 թթ.):

Մրցույթի մարզային փուլին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն, ընտանիքի կազմը` 3 անձ (հայրը, մայրը և երեխան` անկախ սեռից).

ընտանիքը մրցույթին մասնակցում է միասնական համազգեստով,
յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում մարզային փուլում, ըստ տարիքային խմբերի, առաջին տեղը գրաված ընտանիքները: Հաշմանդամություն ունեցող անձանց մրցույթում Հայաստանի Հանրապետության մարզերից կմասնակցի՝ մեկական, Արցախի Հանրապետությունից՝ 2-ական, իսկ Երևանից` 12 ընտանիք:

Լավագույն մարզական ընտանիքի կոչմանն արժանանալու համար ընտանիքները կպայքարեն 6 մրցաձևում՝

1) խաղային փոխանցավազք 30 մ,
2) վարժություն բասկետբոլի գնդակով,
3) թենիսի գնդակի նետում,
4) խաղային փոխանցավազք` թենիսի գնդակով,
5) հեռացատկ (տեղից),
6) խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ):

Հաշմանդամություն ունեցող ընտանիքների դեպքում՝

1) խաղային փոխանցավազք 30 մ,
2) վարժություն բասկետբոլի գնդակով,
3) խաղային փոխանցավազք` թենիսի գնդակով,
4) խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ),
5) օղակներով նետումներ նշանակետին,
6) հավաքիր «ՀԱՂԹԱՆԱԿ» բառը:

Մրցույթի մարզային փուլում ընդհանուր թիմային հաշվարկում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները կստանան հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ եզրափակիչ փուլում մրցումային խմբերում 1-3 տեղերը գրաված ընտանիքները կպարգևատրվեն համապատասխանաբար 350, 300 և 250 հազարական դրամով, մեդալներով, հուշանվերներով և վկայագրերով: Բացի դրանից՝ կպարգևատրվեն մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առանձին մարզաձևերից առաջին տեղերը գրաված ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքները և ընտանիքների ամենակրտսեր մասնակիցները:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար մինչև մայիսի 30-ը հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության համապատասխան վարչություններ ու բաժիններ: