ԱՆ-ն ամփոփել է Covid-19-ի դեմ պայքարի աշխատանքները

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարության կողմից 119 բժշկական կազմակերպություններում շարունակաբար իրականացված  համաճարակաբանական դիտարկման և վեր հանված բացերի հիման վրա մշակված առաջարկությունների, բժշկական կազմակերպություններին անվտանգության կանոնների մեթոդա-գործնական աջակցության տրամադրման արդյունքում մեկ ամսվա ընթացքում դիտվել է բժշկական կազմակերպության անձնակազմի շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում՝ 1.6 անգամ. այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները:

Նախարարությունից նախ հիշեցրել են, որ մշակվել և գործադրվել է համաճարակի զարգացման փուլերին համապատասխան արտակարգ իրավիճակների արձագանքման երկու պլան: Ապահովվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի, տնային օջախների, կազմակերպությունների համաճարակաբանական հետազոտություն: Կազմակերպություններում մեթոդագործնական օգնություն է ցուցաբերվել հակահամաճարակային ռեժիմի ապահովման և լիարժեք գործադրման ուղղությամբ:

Մշակվել և ներդրվել է կորոնավիրուսային հիվանդության համավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերով մուտք գործած անձանց և ախտորոշված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների հետ շփված անձանց, ինչպես նաև ախտորոշումը հաստատված անախտանիշ կամ ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող անձանց հատուկ կարանտինային վայրերում շարունակական համաճարակաբանական դիտարկման ուղեցույցը:

«Կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփված անձինք մեկուսացվել են կարանտինային վայրերում՝ ապահովելով նրանց առողջական վիճակի հսկողության, լաբորատոր հետազոտությունների համար՝ նմուշառման, տվյալների բազայի վարման և հակահամաճարակային միջոցառումների իրականացում՝ սահմանելով շուրջօրյա հերթապահություն: Կարանտինի ընթացքում (փետրվար-մայիս) մեկուսացվել և հսկողության է վերցվել 9225 քաղաքացի, որոնցից 32,8%-ում (3032) հայտնաբերվել են դրական դեպքեր: Թվով 30 կարանտինային վայրում աշխատանքները կազմակերպվել են բուժաշխատողների և կամավորների (շուրջ 400 անձ) ներգրավմամբ»,-հիշեցրել են նախարարությունից:

Ինքնամեկուսացման դեպքում` կատարվել է առողջական վիճակի դիտարկում, անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային ազգային միասնական համակարգ և տրամադրվել է պարետատուն՝ ինքնամեկուսացումն ապահովելու համար:

Դեկտեմբերի 31-ի դրությամբ` հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով կատարվել է 593903 լաբորատոր հետազոտություն, որից դրական արդյունքով` 159409 դեպք:

Նախարարությունից նաև շեշտել են, որ հզորացվել են լաբորատոր կարողությունները՝ վերապրոֆիլավորում, սարքավորումների և ռեագենտների ձեռքբերում, մասնագետների վերապատրաստում: Սյունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում ստեղծվել են նոր ՊՇՌ լաբորատորիաներ՝ արդյունքում ապահովելով օրական 2000-ից ավելի նմուշի հետազոտության հնարավորություն` սկզբնական շրջանում կատարվող 300-ի փոխարեն: Ստեղծվել և հագեցվել են ՊՇՌ լաբորատորիաներ Թոքաբանության ազգային կենտրոնում և Արաբկիր բժշկական համալիրում` մեծացնելով կատարվող հետազոտությունների ծավալը:

«Բժշկական կազմակերպություներում կորոնավիրուսային հիվանդության ներհիվանդանոցային վարակման կանխարգելման ուղղությամբ թվով 119 բժշկական կազմակերպությունում շարունակաբար իրականացվում է համաճարակաբանական դիտարկում, վեր հանված բացերի հիման վրա մշակված առաջարկությունները ներկայացվում են շահագրգիռ գերատեսչություններին, դիտարկման ընթացքում բժշկական կազմակերպություններին տրամադրվում է մեթոդա-գործնական աջակցություն՝ անվտանգության կանոնների, վարակի հսկողության բաղադրիչների արդյունավետ ներդրման ուղղությամբ: Արդյունքում մեկ ամսվա ընթացքում դիտվել է բժշկական կազմակերպության անձնակազմի շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում՝ 1.6 անգամ:

Կորոնավիրուսային հիվանդության բազմակողմանի համաճարակաբանական վերլուծության հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությանը շարունակաբար առաջարկություն է ներկայացվել դպրոցների  նախադպրոցական կազմակեպությունների և միջին, բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության, դրանց դադարեցման վերաբերյալ:  Կազմակերպվել են դասընթացներ դպրոցների և  նախադպրոցական կազմակեպությունների անձնակազմի համար սանիտարահամաճարակային կանոնների ներդրման վերաբերյալ:

Մարտից ձևավորվել է 24/7 ռեժիմով գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն», որը գործել է մինչև 2020 թվականի հունիս: Այդ ժամանակահատվածում սպասարկվել է 83092 քաղաքացու զանգ: Նշված հեռախոսահամարի զանգերն այժմ փոխանցվում են առողջապահության նախարարության թեժ գիծ:

Ստեղծվել է իրական ժամանակում կորոնավիրուսային հիվանդության տեղեկատվության հավաքագրման էլեկտրոնային համակարգ: