Պարտված իշխանությունը պետք է հեռանա. ես չեմ սատարում որևէ ուժի. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի նոր պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, ցանկանում է երկրում տեսնել միջանկյալ՝ տեխնոկրատների կառավարություն, սակայն այս պահին չի տեսնում այնպիսի մարդկանց, որոնք կարող են այդ կառավարությունը ձևավորել, չի սատարում ներկայում գործող որևէ քաղաքական ուժի: Աննա Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ քաղաքական օրակարգով է եկել խորհրդարան՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ պատերազմում պարտված իշխանությունն անխուսափելիորեն պետք է հեռանա: Կարծում եմ, որ հնարավոր չէ այսօր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ լարված է իրավիճակը, և հնարավոր են քաղաքացիական բախումներ, այդ առումով կարծում եմ, դեռ պետք է խուսափել արտահերթ ընտրություններ կազմակերպելուց»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը կարծում է, որ անցումային կառավարության ձևավորումն այս պահին լավագույն տարբերակը կարող է լինել: Սակայն Գրիգորյանը սխալ է համարում այն մոտեցումը, որ երբ անհատը ցանկանում է, որ իշխանությունը հեռանա, միանգամից նրան համարում են Վազգեն Մանուկյանի կողմնակից:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է «Հայրենիքի փրկության շարժման» քաղաքական օրակարգը՝  Գրիգորյան ասաց. «Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, որևէ քաղաքական շարժման: Առավել ևս, որ ես չեմ տեսնում, որ լինեն հստակ զրույցներ՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ, լինի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ կլինի, թե մեկ տարի հետո մենք որտեղ ենք հայտնվելու: Հետևաբար` ես այդ առումով չեմ կարող սատարել որևէ քաղաքական ուժի և անհատի»,-ասաց պատգամավորը:

Նա հստակեցրեց՝ միջանկյալ կառավարություն ասելով ի նկատի ունի տեխնոկրատների կառավարություն, մարդիկ, որոնք լավ գիտեն իրենց գործը, սակայն նա անհատների անուններ չնշեց, քանի որ այս պահին չի տեսնում այդպիսի մարդկանց:

«Հայկական օրակարգն այս պահին գերիների վերադարձն է իհարկե, Արցախի կարգավիճակը հարցը, Հայաստանի սահմանների անվտանգությունը, մասնավորապես Սյունիքի անվտանգությունը, որն ինձ համար խիստ էական է»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը կարծում է, որ այս առումով հունվարի 11-ի բանակցությունները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ-ի շահերը: Ըստ նրա՝ իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու և ռեալ արդյունքներ արձանագրելու:

Մանրամասները՝ տեսանյութում: