Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով․ ՄԻՊ

Լուրեր

20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
Բոլորը

Ադրբեջանի նախագահը (և իշխանության մյուս մարմինները) ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․ «Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ խոսքը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է: Այն կրում է ինստիտուցիոնալ բնույթ ու հիմքում ունի էթնիկ, իսկ առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը:

Միշտ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի համեմատությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ՝ օրինակ 2020թ. դեկտեմբերի 10-ի ելույթներով դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելը:

Սկզբունքային հարց է, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագություններ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն օգտագործում են հենց այն նույն բառերն ու արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:

Ավելին, Ադրբեջանի նախագահի ու այլ հանրային գործիչների արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ (օրինակ՝ «ադրբեջանական զինվորները քշում են նրանց ինչպես շներին», «Հայաստանն արժեք չունեցող երկիր է…այն ադրբեջանական հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանը գալիս է վերջ տալու հայկական հարսանիքներին» և այլն):

Այսինքն՝ ակնհայտ է, թե որոնք են պատերազմական այդ հանցագործությունների իրական պատճառները:

Ավելին, այդ ադրբեջանական զինվորականները հպարտանում են վայրագություններով՝ ակնհայտ իմանալով, որ դրա համար իրենց երկրում միայն խրախուսվելու են ու արժանանալու են գովասանքի:

Ստորև հրապարակում եմ մի քանի ապացույց, իսկ մնացած մասն արտացոլված է Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում»,- գրել է նա: