Մինչև մարտի 1-ը պետք է ներկայացվի տրանսպորտային ենթակառուցվածքների  շինարարության ժամանակացույցը․ Զախարովա

Լուրեր

17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցով եռակողմ աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ պետք է  մինչև մարտի 1-ը ներկայացնի տրանսպորտային ենթակառուցվածքների  շինարարության ու վերականգնման քայլերի ժամանացույցը՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում որոշում կայացվեց ստեղծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խումբ:  Այն պետք է իր աշխատանքն սկսի մինչև այս ամսվա վերջ: Մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի այն միջոցառումների ժամանակացույցը, որով պետք է իրականացվեն միջազգային փոխադրումների համար նախատեսվող տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը և կառուցումը»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ ենթադրվում է, որ այդ  աշխատանքների գլխավոր ուղղություններով կձևավորվեն փորձագիտական ենթախմբեր, հենց այդ խմբերն էլ կզբաղվեն հարցերի առարկայական լուծմամբ։

«Ոչ մի կասկած չկա, որ իրականացվող նախագծերը կլինեն ի նպաստ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների և ընդհանուր առմամբ ողջ Հարավային Կովկասի։ Կպաշտպանվեն բոլոր պետությունների շահերը։ Մասնավորապես Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթգծային կապ կունենա Ռուսաստանի ու Իրանի հետ, իսկ տրանսպորտային հաղորդակցությունները Հայաստանի տարածքով կմիացնեն Ադրբեջանը Նախիջևանին»,- եզրափակել է Զախարովան։

Տաթև Ֆռանգյան