Տվյալ դեպքում պետք է տեսնենք, թե նախագահի թեկնածուն ինչի խորհրդանիշ է. քաղաքագետները՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրեց չորրորդ նախագահի ՀՀԿ-ի թեկնածուին: Նա 65-ամյա Արմեն Սարգսյանն է, ով երկար տարիներ բնակվել է Մեծ Բրիտանիայում, եվրոպական տարբեր երկրներում զբաղեցրել Հայաստանի դեսպանի պաշտոնը: 1996-1997 թթ. չորս ամսով եղել է ՀՀ վարչապետ:

«Նախագահի ներկայացուցչական ֆունկցիաները միանշանակ Սարգսյանը լավագույնս կկատարի», – Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով չորրորդ նախագահի թեկնածուին, ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը: Ըստ նրա Սերժ Սարգսյանը, երբ ասել է, որ հաջորդ նախագահը պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի, սխալ է արտահայտվել. «Նա երևի նկատի ուներ, որ ներքին քաղաքականությանը չի խառնվել, ուղղակի լավ չի ձևակերպել»: Քաղաքական վերլուծաբանը, սակայն, տարակուսանք հայտնեց. «Իմ տարակուսանքն այն է, թե ինչու է նա համաձայնվել այս պաշտոնը զբաղեցնել, որովհետև նա բավականին լուրջ անցած ճանապարհ ունի, հիմա, չգիտես ինչու, եկել է համաձայնվել մի պաշտոնի, որտեղ որևէ լծակ չունի»:

Իսկ ահա քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանի խոսքն ու գործը չհամընկան. «Նա նշում էր, որ նախագահի ապագա թեկնածուն պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի, իսկ առաջադրված թեկնածուն եղել է վարչապետ, նշանակում է զբաղվել է քաղաքականությամբ և դեսպան է եղել, ինչը ևս խոսում է քաղաքականությամբ զբաղվելու մասին: Երկրորդ հակասությունը, երբ նշվում էր, որ նախագահի թեկնածուն պետք է մեծ հեղինակություն ունենա սփյուռքում: Դժվար է ասել, թե նախագահի նշված թեկնածուն, օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության հայ համայնքի մոտ հեղինակություն համարվո՞ւմ է, թե՞ չի համարվում, կամ Լիբանանի հայ համայնքի մոտ հեղինակությո՞ւն է, թե՞ ոչ: Նույնը՝ ՌԴ-ի հայ համայնքի դեպքում»: Անդրադառնալով Արմեն Սարգսյանի կենսագրությանը, Բադալայնը նշեց, որ կա մի կետ, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել. «Նախագահի թեկնածուն անգլոսանքսոնական տարածաշրջանում մեծ կապեր ունի, նա հիմնականում Արևմուտքի հետ է ինտեգրված: Ես սա ասելով՝ նկատի չունեմ դավադրության տեսությունը, պարզապես աչքի է ընկնում, որ նա արևմտյան որոշակի կենտրոնի հետ սերտ հարաբերություններ ունի: Միգուցե սա կարող ենք որպես մեսիջ ընդունել՝ ուղղված Արևմուտքին: Կամ գուցե Արևմուտքի առաջարկությունն է, որ նա լինի ՀՀ-ի նախագահը»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով էլ՝ Հայաստանում որևէ լավ թեկնածու որևէ լուրջ պաշտոնի չի կարող լինել: Իսկ Արմեն Սարգսյանի գործունեության մասին խոսելիս, նշեց՝ կապրենք, կտեսնենք: «Նախագահը պետք է կուսակցության անդամ չլինի, կուսակցական գործիչ չլինի, և լինի վերկուսակցական գործիչ: Այս իմաստով կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը կուսակցության անդամ երբևէ չի եղել և որևէ խնդիր չկա»,-նշեց նա:

Իսկ ահա հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն ընդգծում է, որ նոր նախագահի պաշտոնը որոշիչ դերակատարություն չի ունենալու. «Մենք մի բան պետք է հասկանանք, որ նոր Սահամադրությամբ նախագահը սիմվոլիկ մի ֆիգուր է և տվյալ դեպքում պետք է տեսնենք, թե նախագհի թեկնածուն ինչի խորհրդանիշ է: Մենք գիտենք, որ Արմեն Սարգսյանը հայտնի է Արևմուտքում իր կապերով և պետք է ենթադրել, որ այս քայլով արտաքին բալանսի խնդիր է լուծվում»,- մեզ հետ զրույցում նշեց:

Լիլիթ Շաբոյան